Վստահ եմ՝ «Կիկոսի մահը» հիշեցնող «Մեղրին տալիս էին» հեքիաթը վերջնականապես կավարտվի․ 2–րդ նախագահի գրասենյակ

«Ազատություն» ռադիոկայանը երեկ՝ հունվարի 30-ին, հրապարակել էր տեսանյութ «Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի» վերնագրով։

«Գաղտնազերծումները» մեկնաբանելու խնդրանքով Yerevan․Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։

Պարոն Միկոյանն ասաց․ «Ձեր նշած հրապարակմանը ծանոթ եմ։ Միջին որակի պրոպագանդիստական նյութ էր։ Որևէ սենսացիա այդտեղ չկա։ Այսպես կոչված «Մեղրին տալու» տարբերակի կարծեցյալ գոյության ապացուցման համար մեջբերվում են բացառապես ադրբեջանցի, թուրք և ամերիկացի դիվանագետների նամակագրության հատվածական մեջբերումներ, որոնք լի են սուբեկտիվ կռահումներով և ընկալումներով։

Դիվանագիտությունից փոքր ինչ հասկացող մարդը կարող է հասկանալ, թե դիվանագիտական ինչ կարողություններ և ջանք է պետք է 1999 թվականի գարնանը ալիևյան արած ցանկություն-առաջարկը արդեն 2001 թվականին վերածելու Քի Վեսթի փաստաթղթի։

Այսպես, 1999 թվականին Հեյդար Ալիևը առաջարկում է փոխանակել Մեղրին Արցախի հետ, իսկ արդեն 2001 թվականին Մինսկի Խմբի համանախագահների կողմից ներկայացված պաշտոնական փաստաթղթով Քի Վեսթում առաջարկվում էր Արցախի միավորում Հայաստանին։ Ընդ որում, շեշտեմ, այդ թղթում Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին տառ անգամ չկար, Ադրբեջանին ընդամենը ճանապարհ էր տրվում դեպի Նախիջևան։ Այս ահռելի տրասֆորմացիան տեղի է ունեցել ամենօրյա դիվանագիտական ջանքերի շնորհիվ, առանց շոուների և պոպուլիստական զեղումների։ Սրա մասին Նախագահ Քոչարյանի գրքում պարզ և մատչելի գրված է։

«Ազատության» նյութից տպավորություն է ստեղծվում, թե նախագահ Քոչարյանը Մեղրին տալիս էր իսկ Հեյդար Ալիևի պես փորձառու և հմուտ քաղաքական գործիչը հրաժարվում էր այն վերցնել․ սա առնվազն ծիծաղելի է, եթե չասեմ՝ անարգանք և ծաղր սեփական ունկնդրի մտավոր ունակությունների հանդեպ։

Ով ինչ է տվել, ում է տվել , որքանով և քանի անգամ է տվել, արդեն փաստ է և՝ պատմական փաստ։

Շնորհակալ կլինենք ԱՄՆ Պետդեպի սեփականությունը հանդիսացող և այնտեղից ֆինասավորվող լրատվամիջոցին, եթե իրենց վերադաս հիմնարկից պահանջեն և հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապես բանակցության սեղանին դրված փաստաթուղթ էր և որը, այո, Հայաստանի իշխանությունները թե՛ քննարկել են և թե՛ պատրաստ են եղել ստորագրել։ Այդ փաստաթղի հրապարակայնացումից և հանրության դատին հանձնելուց հետո, վստահ եմ, «Կիկոսի մահը» հիշեցնող «Մեղրին տալիս էին» հեքիաթը վերջնականապես կավարտվի։

Եվ ընդհարապես, ճիշտ կլինի հրապարակել Մինսկի Խմբի կողմից արված բոլոր պաշտոնական առաջարկները և Հայաստանի իշխանությունների կողմից դրանց տրված բոլոր պաշտոնական պատասխանները, ընդհուպ մինչև ներկա ժամանակները»։

Լրահոս
Օրբանը անհնարին է համարում Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին Լսի՛ մարզպետ, ՔՊ-ն է Երևանից եկել Գյումրի ու խառնել․ Դերենիկ Մալխասյանի կոշտ պատասխանը ՔՊ-ին (video) Սարսափելի է պատկերացնել՝ Բաքվից էլ ինչ լուսանկարներ են հրապարակելու․․․ (video) Ամերիկյան բանկը հաճախորդի հաշվին 280 դոլարի փոխարեն սխալմամբ փոխանցել է 81 տրլն դոլար. Financial Times Փաշինյանը չի՛ հասցնելու 2026-ի ընտրություններին․ փողոցով է նա հեռացվելու․ հերոսի հայր (video) Ապօրինի ծառահատման կասկածանքով Ուրցաձորի բնակիչ է ձերբակալվել #ՀԻՄԱ․ Այո՛, ռազմական հանցագործներ են և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը․ Արդարադատության նախկին փոխնախարար (video) Մերժվել է Սունդուկյանի թատրոնի ներկայացուցչի միջնորդությունը. «Գոյ»-ին վերաբերող գործը կշարունակվի 37-ամյա տղամարդը uպանել է նախկին զուգընկերուհուն, որդուն, հետո ինքնաuպան եղել․ ՌԴ Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր ուժերին համախմբվել այս իշխանություններին հեռացնելու համար. Սեյրան Օհանյան Իրավունք չունենք գոնե մեկ օր հապաղելու, պետք է մոբիլիզացնել բոլոր ջանքերը Հայաստանում, Սփյուռքում՝ օր առաջ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար. Արցախի ՄԻՊ Ցանկացած բան բանակցելուց առաջ պետք է նախապայման լինի Բաքվում պահվող բոլոր անձանց վերադարձը. Քրիստինե Վարդանյան Իրանը պաշտպանունակության ամրապնդումը համարում է տրամաբանական պատասխան Իսրայելի սպառնալիքներին «Փաշիստնե՛ր», բա ձեզ ո՞վ ուղարկեց, որ Նիկո՛լ խոսում ես, թե Ռուբեն Վարդանյանը որտեղից եկավ․ քաղաքացի (video) Բայրամովն ու Կալլասը քննարկել են տարածաշրջանային հարցեր Հայոց բռնազավթված հողերի վերազատագրման և բնակչության վերադարձի հարցերը կարող են լուծվել բացառապես ՀՀ-ում ազգային շահերին և օրակարգին ծառայող իշխանությունների առկայության պարագայում. «Հայկական նախագիծ» Դուք տեսա՞ք կառավարության նիստին Նիկոլի վիճակը, երբ մեր ռազմագերիները Բաքվում տանջամահ են լինում (video) Ռուբեն Վարդանյանի և մյուսների դեմքին նայեք՝ Նիկոլը ավելի սարսափելի ծրագիր ունի․ Աննա Մկրտչյան (video) Չեք հասկանում՝ մեր գերիների կյանքի մեկ երկու օրվա հարց է․ հերոսի մայր (video) Ամերիկայի հայկական համագումարը միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին մարդկության դեմ հանցագործությունների համար Գլխավոր «թուրք» Նիկոլի երազանքը․ Ռուբեն Վարդանյանի ծեծված դեմքը տեսա՞ք․ քաղաքացի (video) Արա՛, էշ-էշ դուրս է տալիս․․․ Ռուբեն Վարդանյանի իր միլիարդներն է թողել գնացել Արցախ․ Դավիթ Մկրտչյան (video) Ապօրինի ծառահատման կասկածանքով Ուրցաձորի բնակիչ է ձերբակալվել Թուրքիան պատրաստ է խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 28-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախկին նախարարի խորհրդական Կարապետ Մինասյանը Փետրվարի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Փետրվարի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Փետրվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Փետրվարի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am