Թրամփը հայտարարել է Սիրիայից զորքերի դուրսբերման հնարավորության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք է զբաղվի Սիրիայի խնդիրներով, ԱՄՆ վարչակազմը որոշում կընդունի արաբական հանրապետությունից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորության վերաբերյալ։

«Ես չգիտեմ, թե ով է դա ասել, բայց մենք որոշում կկայացնենք դրա վերաբերյալ», – մեկնաբանել է Թրամփն իսրայելական լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, թե հրեական պետությունը մտահոգված է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունից։

«Մենք չենք միջամտում Սիրիայի իրադրությանը։ Դա նրանց խառնաշփոթն է։ Նրանք այնտեղ բավական խնդիրներ ունեն։ Նրանք մեր միջամտության կարիքը չունեն», – հավելել է Թրամփը։

Ավելի վաղ իսրայելական Kan պետական ​​հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն Իսրայելի ներկայացուցիչներին ակնարկել են, որ Թրամփը շահագրգռված է Սիրիայի տարածքում մնացած ամերիկացի զինվորների դուրսբերման հարցում։

Պենտագոնում 2024 թվականի դեկտեմբերին հայտարարել են, որ Սիրիայում կա մոտ 2000 ամերիկացի զինվորական։

2024 թվականի դեկտեմբերին Սիրիայի ընդդիմադիր կազմավորումները վերահսկողություն էին հաստատել երկրի վրա՝ կարճ ժամանակամիջոցում գրավելով մի քանի նահանգ և մայրաքաղաք Դամասկոսը և ստիպելով նախագահ Բաշար ալ Ասադին հեռանալ երկրից։

Սիրիայում ստեղծվել է անցումային կառավարություն: «Հայաթ Թահրիր աշ Շամ» իսլամիստական խմբավորման ղեկավար Ահմեդ աշ Շարաան հայտարարվել է անցումային շրջանում Սիրիայի նախագահ. նա երկիրը կներկայացնի միջազգային հարթակներում, մինչև ընտրությունների անցկացումը։

Լրահոս
Պատերազմի ծանր օրերին «ռազմարվեստի աստվածը» բացահայտում էր հաղթանակի վեց քայլերը․ Խաչատրյան Ես հայ եմ և անտարբեր չեմ Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների ճակատագրի նկատմամբ․ Առաքելյան Ինչպես չնմանվել Նիկոլին կամ ինչպես դադարեցնել կամ սառեցնել այս լարումը. Արմեն Աշոտյան Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների տառապանքների, ինչպես նաև նրանց ազատ արձակման միակ պատասխանատուն մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը. Թաթոյան Թրամփը չի ցանկանում վճարել Ուկրաինայում ռազմական գործողությունների համար Երկուսն էլ գավառական պոպուլիստներ են, անգամ երկուսի կանանց գործոնն է շատ նման․ Միհրան Հակոբյան Բաքվի դատավարությունը հայերի նկատմամբ տարած հաղթանակի տոն է. Զատուլին Դատարանը մերժել է Մեր գերիները Բաքվի բարբարոսական վարչախմբի պիղծ ձեռքերում ամեն օր ենթարկվում են նվաստացման և կտտանքների. Վարդան Ոսկանյան Փաշինյանը հանձնարարել է թիմերի բաժանվել ու աշխատել «Մոտ օրերս բացահայտելու եմ ամեն ինչ» Արսենը մերն է, Սարիկը` ոչ այնքան Վարչապետի խոսնակի տանից գողացվածը մեծ արժեք է ունեցել Փաշինյանը իր նոր մտասեւեռումների հետ մենակ է մնացել Անդրանիկ Քոչարյանը ստո՞ւմ է Հիմա ՀԿ-ների հետ է հանդիպում ԱԺ-ում աշխատավարձի «կռիվ է»․ բաժինը վարչություն են դարձնում «Ընտրվելուց հետո նոր Սարիկը իր «թթուն» կկերցնի իր համար վիզ դրած ՔՊ-ականներին» ՊԵԿ-ը խնդիր է ստեղծել բիզնեսմենների համար ԱԳՆ-ի դիմաց ակցիա կլինի` ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի Ալեն Սիմոնյանի թե’ ընտանիքի անդամները, թե’ աշխատակիցները «գրավել են» ՔՊ-ն Սփյուռքի հայկական խոշոր կազմակերպությունները կոչ են անում Ադրբեջանին վերջ դնել Ռուբեն Վարդանյանի հանդեպ հալածանքներին Մեզ առանձնապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքը. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» Դավաճանվեցին թե՛ դրսից, թե՛ ներսից. Բագրատ Սրբազանը՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և հայ գերիների մասին Անհապաղ այցելել Ռուբեն Վարդանյանին. Բաց նամակ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 28-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախկին նախարարի խորհրդական Կարապետ Մինասյանը Փետրվարի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Փետրվարի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Փետրվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Փետրվարի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am