Աթոյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին, ոտքերի մոտ էլ՝ ինքնաձիգ

Այսօր՝ հունվարի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աթոյան փողոցի տներից մեկի բակում կրակոցի ձայն է լսվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները՝ վարչության պետի պաշտոնակատար Դավթյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները Աթոյան փողոցի նշված հասցեում՝ բակում, հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ հրազենային վնասվածքով։

Դիակի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվածը ինքնասպանություն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի 24-ամյա Դավիթ Ա.-ն է։

Լրահոս
Հովիկ Աղազարյանը դժվար մտածմունքների մեջ է «Վնգստացող» բառից չվիրավորված դատավորը խոցվում է «կռուտիտ» բառից Թրամփը պատրաստվում է հանդիպել Զելենսկու հետ՝ հանքանյութերի պայմանագիրը քննարկելու համար «Խաղաղություն» տենչացող Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը «Հայկ Մամիջանյանն ու Լևոն Քոչարյանն իրենց ելույթներով կոտրեցին այն կարծրատիպը, թե՝ բա ինչի՞ մանդատները վայր չեն դնում ընդդիմադիր պատգամավորները» Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվարին 2024թ. հունվարի համեմատ նվազել է 40 տոկոսով Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը. ԱԳՆ խոսնակ Անկարայում հանդիպել են Թուրքիայի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը․ «Ազատություն» Աշակերտները ուսուցչին հայհոյել են, ապա 5 հոգով ծեծել․ մանրամասներ Հորդորում են մարզերի ճանապարհատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում Լավրովը «հիանալի» բառով է բնորոշել գնահատել Մոսկվայի ու Թեհրանի միջև քաղաքական երկխոսության մակարդակը Այս շաբաթ տեղի կունենա «մոլորակների մեծ շքերթը». հաջորդ անգամ հազվագյուտ երևույթը տեղի կունենա 2040-ին Լավրովն ու Փեզեշքիանը քննարկել են Ռուսատանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը American Airlines-ի մարդատար Boeing-ն արտակարգ վայրէջք է կատարել Հռոմում՝ ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի պատճառով Տուսկը դահուկով սահելիս կոտրել է ոտքը Իսլանդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանի եվրոպական ձգտումներին. Թորգերդուր Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն իրականացվում է անկանգառ ռեժիմով 19-ամյա երիտասարդը դանակահարված վիճակում հոսպիտալացվել է և հրաժարվել կատարվածի մասին պատմել Ռուսաստանն ակնկալում է, որ շուտով կսկսվի Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի շինարարությունը. Լավրով Լենա Նանուշյանի սև սիրտն ու վարդագույն պոդքաստը. Անուշ Պողոսյան Խոսքի ազատության միջավայրը Հայաստանում ավելի է փոքրանում. ՔԻՀԿ Հայաստան- Ադրբեջան «խաղաղության գործընթացի» հարցերով հատուկ բանագնացը ԱԳՆ-ում էր Շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ. Միրզոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Փետրվարի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Նիկոյանը Փետրվարի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 24-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am