Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն արդարացվեց

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն արդարացվեց։ Գեղրաքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արամ Մարտիրոսյանի նախագահությամբ, հրապարակել է արդարացման վերդիկտը՝ ճանաչելով և հռչակելով Կարապետ Պողոսյանի անմեղությունը։

Պաշտպան Արտակ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարցը իրավաբանության մեջ դիտարկելու դեպքում՝ արդարացումը սպասելի էր, սակայն, եթե հաշվի առնեն, որ հուզական վիճակով պայմանավորված եթերում գնահատականներ են հնչել բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ, ապա որոշակի մտայնություն կար, բայց հենց դատարանի վերդիկտով այդ մտայնությունները փարատվեցին, կայացվեց այն դատական ակտը, որն իրավական առումով միակ արդարացի լուծումը կարող էր լիներ։

Հիշեցնենք, որ իրավապաշտպանը ձերբակալվել է հունիսի 5-ին՝ դեպի Գեղարքունիքի մարզ իրականացված ավտոերթի ընթացքում։ Ըստ ՔԿ-ի՝ ոստիկանները կանգնեցրել են նրա ավտոմեքենան՝ իբրև տեխզննում չունենալու պատճառով, սակայն Պողոսյանն իբրև հայհոյանքներ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, հաջորդիվ՝ հայհոյանքնր է հնչեցրել նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Բացի այդ, ՔԿ-ն հայտնել է՝ անձնական խուզարկությամբ իբրև հայտնաբերված հոգեմետ նյութ պարունակող «Լորազեպամ» տեսակի երեք դեղահաբի մասին։ Պաշտպանության կողմը, սակայն, հակադարձել է ՔԿ հաղորդագրությանը՝ նշելով, թե Կարապետ Պողոսյանն ընդունել է վարչական իրավախախտման փաստը, Պարեկային ծառայության աշխատակցին առաջարկել է արձանագրել խախտումը և թույլատրել շարունակել իր ճանապարհը, սակայն վերջինս հայտնել է, որ տրանսպորտային միջոցը պետք է բերման ենթարկեն հատուկ պահպանվող տարածք և արգելանք դնեն, ինչին Կարապետ Պողոսյանն առարկել է՝ հայտնելով, որ օրենսդրությամբ նման կարգ սահմանված չէ։ Այնուհետև, ըստ փաստաբանների, Կարապետ Պողոսյանը, ենթարկվել է պարեկի անօրինական պահանջին, իսկ ֆեյսբուքյան էջում եղելության մասին տեղեկացրել է հանրությանը և փաստաբաններին, իսկ բարձրաստիճան պաշտոնյայի հասցեին հայհոյանքը, որով ինքը հայտնել էր իր զայրույթը, եղել է, երբ նա և պարեկը գտնվել են միայնակ։ Պաշտպանության կողմը նաև նշել է, որ Պողոսյանը պարզաբանել էր, որ հայտնաբերված դեղահաբերը պատկանել են իր մորը, ով դա օգտագործում է բժշկական փաստաթղթերի հիման վրա։

Կարապետ Պողոսյանի նկատմամբ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, և ներկայացվել է մեղադրանք: Նա մեկ ամսով կալանավորվել էր, հետագայում՝ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Էդգար Ղազարյանին առաջադրվեց մեղադրանք, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում. փաստաբան Սյունիքում մերկասառույցի վրայից ու ձնաբքից դուրս է բերվել ավելի քան 40 մեքենա Սարսափելի վիճակ՝ Ավինյանների եռահարկ առանձնատան մոտ. ո՞վ է ստիպել Կամազի վարորդին աղ ցանել այնտեղ Ստիպված եմ ե՛ս էլ գնալ Երևանի քննչական․ Ռուբեն Մելիքյան Փաշինյանը «Լեքսուս»-ով է տեղաշարժվում Երևանի սառած փողոցներով Վթարի ենթարկված ավտոմեքենաների սեփականատերերը կարող են քաղաքապետարանից փոխհատուցում պահանջել. Դանիելյան Ֆրանսիայում ոգեկոչվել է «Դիմադրության» հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի հիշատակը Գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում Էդգար Ղազարյանը հրավիրվել է քննչական կոմիտե Որո՞նք են ՀՀ Սահմանադրության այն դրույթները, որոնք անհանգստացնում են նավթային դիկտատոր Իլհամին Չկա որևէ ոլորտ, որ իրենց արդարացրած լինեն Շոուն էլ կարելի է չափի մեջ անել. չի ստացվում էլ Մարդամեկը իր մեկ երեկոյի ռազմավարության մեջ էսպիսի գլուխ էր առանձնացրել Ոչ միայն ձյունը չեք կարողանում մաքրել, այլ նաև՝ աղբը ԱՊՊԱ ընկերությունները 1 օրում ավելի քան 1,000 վթшր են գրանցել Լոռու մարզի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են Ռեժիմն ինձ հետապնդելու նոր թեմա է մտածել․ Հովհաննես Ավետիսյան Առյուծի կաթ էին խմել ուլտրալիբերալները. Գարիկ Քեռյան Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում տղամարդը կացինով հարձակվել է կնոջ վրա Հիմա հերթը հասել է Գյումրիին... Գյումրու «ավինյանն» ընտրություններից առաջ խոստանում է, Ձախողվածները Իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակաօրինական արարք է, ինձ uտիպում է որոշակի դադար վերցնել 33-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով կողաշրջվել է Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն եղել էր 2016 թվականին. Լևոն Ազիզյան Ո՞ւր է նայում միջազգային հանրությունը, ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը «լուռ», որտե՞ղ է բարոյական պահանջը․ Սեյրան Օհանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 20-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 19-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Փետրվարի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am