Անաչառների վառարանը «միամիտ» լոռեցուց պողպատ է ձուլում․ Մամիկոն Ասլանյան
«Անաչառների վառարանը «միամիտ» լոռեցուց պողպատ է ձուլում»,– այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը նախօրեին դատապարտվեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման և 3 տարով զրկվեց պաշտոն զբաղեցնելուց։
Հիշեցնենք՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Նա մեղադրվում է իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։