Համաշխարհային ֆինանսական կազմակերպությունները հենց այնպես չեն ներկայացնում օժանդակություն․ Հակոբ Բադալյան

Այս օրերին մեր ուշադրությունից դուրս մնաց ըստ իս մի բավականին ուշագրավ տեղեկություն: Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի վերաբերյալ նոր հնգամյա ռազմավարությունը, համաձայն որի, առաջիկա հնգամյակում Հայաստանին կհատկացվի գրեթե 1,7 միլիարդ դոլար: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Առաջին հայացքից սա բավականին դրական տեղեկություն է, բայց, երբ հաշվի ենք առնում, որ Հայաստանի պետական պարտքը վաղուց հատել է ՀՆԱ 50 տոկոսն ու շարունակում է աճել, իսկ զուգահեռ որեւէ որակական աճ տեղի չի ունենում տնտեսության կառուցվածքում, իսկ «անորակ» աճի տեմպն էլ նվազում է, ՀԲ-ից ստանալիք 1,7 միլիարդ դոլարը առաջացնում է հակասական «զգացումներ»:

Առավել եւս, որ գաղտնիք ասած չեմ լինի, եթե հիշեցնեմ, որ համաշխարհային ֆինանսական այդ կառույցները բացարձակապես բարեգործական կազմակերպություններ չեն, այլ համաշխարհային ֆինանսական համակարգի, ըստ այդմ՝ համաշխարհային ազդեցության գործիքակազմի էական դետալներ, որոնց կիրառման նպատակը ոչ թե որեւէ երկրի լավություն անելն է, այլ սեփական պատկերացումներն ու կանոնները թելադրելն ու այդ միջոցով գլոբալ դոմինանտության ռեժիմ ապահովելը: Այդ առումով, ինչպես անդրադարձել եմ վերջին օրերին, Հայաստանում կայացվող որոշումները, կապված Հայաստանի քաղաքացիներին ֆինանսական «ռենտգենի» ենթարկելու, այդ «ռենտգենն» ուժեղացնելու տարատեսակ գործիքակազմի ուժգնացման հետ, թերեւս հարկ է դիտարկել նաեւ այդ հարթության վրա:

Համաշխարհային ֆինանսական կազմակերպությունները հենց այնպես չեն ներկայացնում որեւէ օժանդակություն: Եվ սա մեծ հաշվով բնական է, այսինքն խնդիրն այն չէ, որ ինչ որ չար ու մութ ուժեր են: Եթե նրանք որեւէ երկրի տալիս են փող, բնական է, որ այդ փողը տաիս են այդ երկրի հարկաբյուջետային քաղաքականության որոշակի պայմաններով: Դրա համար եմ պարբերաբար խոսում այն մասին, որ երկրների տնտեսական զարգացման գրավականը ոչ թե միջազգային ֆինանսական կազմակերպությունների «հույսին» մնալն է, այլ ներդրումներ ներգրավելը, որովհետեւ կապիտալի հետ պայմանավորվածության համակարգն ու մեխանիկան բոլորովին այլ է, ունի այլ կառուցվածք ու տրամաբանություն, եւ ենթադրում է գործելու՝ սուվերենության առավել մեծ տարածություն»:

Լրահոս
Սովորական ձյուն հավաքել չեք կարողանում, խոսում եք «խաղաղության խաչմերուկի» մասին. Հենրիխ Դանիելյա Իրանը պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Խորհրդարանի նախագահ Կա՛մ պետությունը, կա՛մ Նիկոլ Փաշինյանը. պետք է իրեն փոխել, ոչ թե Սահմանադրությունը. սահմանադրագետ. «Ազգ» Մայրաքաղաքում տրանսպորտային կոլապս է. մարդիկ փորձում են ոտքով հասնել տուն. 168.am «Տրված է ընտրական գործընթացի ռեպրեսիաների մեկնարկը»․ Սուրեն Սուրենյանց Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին բաժիններ են բացվել Կաթվածահար տրանսպորտ՝ ձմեռային անվադող չունենալու պատճառով 2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում Թուրքիայի խորհրդարանում քրդերեն բարևելն անգամ արգելված է Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահն ազատ են արձակվել «Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները գնալով ավելի կարևոր են դառնում». Լավրով BBC-ն փակում է Բաքվում իր գրասենյակը Մենք պարտավոր ենք Արցախի հարցը համարել չկարգավորված. Սարգսյան Վերին Լարսի հերթում այս պահին 552 հայկական բեռնատար կա Սյունիքում բեռնատարը բախվել է տան քարե պարսպին, փլուզել այն. կա 1 զոհ, 2 վիրավոր Սա աղետ ա, ժողովու՛րդ․․․ դուք Նիկոլի թալանը լսեք․ Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Խայտառակ վիճակ Երևանի փողոցներում․ երթևեկությունը կաթվածահար է․ մարդիկ բոյկոտում են (video) ԿԸՀ-ն նշանակել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը Ո՞րն է Թրամփի կոպիտ սիրախաղի իմաստը մի կողմից Եվրոպայի, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ. ուժի հավասարակշռությունն աշխարհում արմատապես փոխվել է. Քաղաքագետ Նիկոլին պետք է թույլ չտալ մնալ պաշտոնին․ Արամ Սարգսյան (video) Հիշելով 1988-ի փետրվարի 20-ի խորհուրդը՝ մենք վերահաստատում ենք արդարության, ճշմարտության ճանապարհով ընթանալու և պատմական հիշողությունը պահպանելու մեր անօտարելի իրավունքը. Արցախի ԱԺ Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել, դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել Գազայի պատանդների մարմինները Էսպիսի ժուլիկ, էսպիսի խաբեբա՛․ լա՛վ իմացեք՝ Փաշինյանը թուրքերին բերելու է Հայաստան․ Հրանտ Բագրատյան (video) Ռուսաստանը հայտնել է Ուկրիանայի հետ հակամարտության ընթացքում իր վերահսկողության տակ վերցրած տարածքների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 20-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 19-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Փետրվարի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am