Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դրանք համահունչ են թուրքական ժխտողական նարատիվներին․ Լեմկինի ինստիտուտ
Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին՝ ընդգծելով, որ դրանք համահունչ են թուրքական ժխտողական նարատիվներին։
«Նրա իմաստազուրկ հայտարարություններն անտեսում են թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի, հայ ու ազգությամբ այլ գիտնականների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակներ տևած պատմական հետազոտությունները, խոչընդոտում են Հայոց ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարին և ստեղծում վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ վերջերս իրականացված ցեղասպանության և Հայաստանի Հանրապետությանը սպառնացող շարունակական սպառնալիքների համատեքստում»,-ասված է ինստիտուտի հայտարարության մեջ։