Ռուսաստանում անվտանգության սպառնալիքի պատճառով՝ Էրմիտաժի թանգարանը փակվել է
Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանի Ձմեռային պալատի գլխավոր մուտքը ժամանակավորապես փակվել է անվտանգության սպառնալիքի մասին անանուն տեղեկության պատճառով։ Այս մասին հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը, գրում է Gazeta-ն։
«Այսօր՝ 2025 թվականի հունվարի 30-ին, Էրմիտաժը անանուն հաղորդագրություն է ստացել Ձմեռային պալատի անվտանգությանը սպառնալիքի մասին։
Շենքի գլխավոր մուտքը ժամանակավորապես փակ է, իսկ ցուցասրահներն ու կոմունալ սենյակները ստուգվում են»,- ասվում է հրապարակման մեջ։
Էրմիտաժը նաև հայտնել է, որ այսօրվա մուտքի տոմսեր ունեցող այցելուները կարող են այցելել Գլխավոր թանգարանային համալիր այսօր ավելի ուշ կամ ցանկացած այլ օր: