ԵՄ-ն առաջարկել է վերսկսել գազի ներկրումը Ռուսաստանից
Եվրամիության մի քանի երկրներ առաջարկել են ընդգրկել Ռուսաստանից Եվրոպա գազատարով գազամատակարարման վերսկսումը Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ապագա համաձայնագրի տեքստում։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը։
«Կապույտ վառելիքի» մատակարարումները վերսկսելու գաղափարը հավանության է արժանացել Գերմանիայի, Հունգարիայի և այլ երկրների որոշ պաշտոնյաների կողմից։ Նրանք կարծում են, որ ռուսական գազ գնելը կօգնի նվազեցնել էներգակիրների գները ԵՄ-ում և թե՛ Ռուսաստանին, թե՛ Ուկրաինային հիմք կտա հավատարիմ մնալու հրադադարի համաձայնագրին։
Անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է հանդիպել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը միշտ բաց է միասին աշխատելու համար, իսկ ռուս-ամերիկյան հարաբերությունները ծանր ժամանակներ են ապրում բացառապես ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ երկխոսության գնալու պատրաստակամության պատճառով։