Զելենսկին առաջարկել է ուսուցիչներին ռազմաճակատ ուղարկել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել է ռազմաճակատ ուղարկել երկրի ռազմական լիցեյների և համալսարանների ուսուցիչներին, ինչպես նաև նման ուսումնական հաստատությունների վարչական անձնակազմին։ Նախաձեռնության մասին նա պատմել է ռազմական բուհերի ուսանողներին։
Զելենսկին ընդգծել է, որ բոլոր ուկրաինացի «տղաներն ու աղջիկները», ովքեր սովորում են սպա դառնալու համար, պետք է իմանան, թե ինչ է կատարվում ճակատում, ինչ է ժամանակակից զինված հակամարտությունը։
«Հետևաբար, դուք, ով նրանց սովորեցնում է, պետք է համապատասխան փորձ ունենաք, պետք է լինեք առաջնագծում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա նշել է, որ միայն այս կերպ, այլ ոչ թե գրքերից ստացված տեղեկություններով կարելի է սովորեցնել, թե ինչ է իրական պատերազմը։