Սա խոսում է պարտքի կայունացման մասին. Վաչե Գաբրիելյան
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀ փոխվարչապետն ընդգծեց, որ Հայաստանի պետական պարտքի հիմնական մասը ներգրավված է միջազգային դոնոր կազմակերպություններից ցածր տոկոսադրույքներով և այն կառավարելի է: «Այդ պարտքը կառավարելի է, որովհետև միջազգային բոլոր հենանիշների նկատմամբ մեր ցուցանիշները հստակ ցածր են և գտնվում են կառավարելիության տիրույթում: Պարտքի կառավարելիության մասին է վկայում այն հանգամանքը, որ 2018թ. Հայաստանի արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մեկ տոկոսային կետով նվազելու է: Սա խոսում է պարտքի կայունացման մասին: Սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեզ համար կարևոր որևէ ծրագրից: Մենք սա անում ենք չափավոր կերպով՝ համակցելով դա ընդհանուր կայունությանը»,- ասաց Գաբրիելյանը:
