«Այս ամենը շատ բնական պատճառ ունի. իշխանությունը պահելու, պատասխանատվությունից ազատվելու՝ իր և իր թիմի ներքին վախերն են»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ամեն ինչ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմով: Հայաստանում խմբեր, ՀԿներ կան, որոնք միտված էին դեպի Արևմուտք, տրամադրված էին Ռուսաստանի դեմ: Երբ պատերազմը սկսվեց, այդ ալիքի վրա ոգևորվեցին, որ Ռուսաստանն այսօրվաղը ջախջախվելու է: Այս տարիների ընթացքում նման կարծիքներ պարբերաբար լսել ենք եթերներից: Իշխանություններն էլ, կարծես, ընկան այդ ալիքի տակ, որ այդպես կլինի՝ պայմանավորված հանգամանքով, որ առանձնապես ջերմ չէին վերաբերվում Ռուսաստանին: Այդ գիծը շարունակվեց, աճեց և հասավ երևույթների, որոնք շատ ծանր անդրադարձան Հայաստանի և Արցախի վրա: Նկատի ունեմ Պրահայի բանակցություններն Արցախի հարցով և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը՝անդրադառնալով վերջին ամսվա ընթացքում Հայաստանի իշխանության «սիրախաղին»՝ մե՛կ ԱՄՆ-ի հետ փաստաթղթի ստորագրում և ԵՄ անդամակցության մասին օրինագծի քննարկում, մե՛կ էլ՝ պաշտոնական այց Ռուսաստանի Դաշնություն:

Ընդգծում է՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ արևմտամետները մտածում էին, որ հաղթելու է Քամալա Հարիսը, և շարունակվելու է դեմոկրատների քաղաքական նույն գիծը: «Այդպես չեղավ: Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում Թրամփին, փաստն այն է, որ նա շատ պրագմատիկ քաղաքական գործիչ է, արդեն կրճատել է իր երկրի սահմաններից դուրս Միացյալ Նահանգների ծախսերը: Հիմա առերեսում է տեղի ունենում իրականության հետ: Մի կողմից՝ ակտիվանում են «հին» հոսանքները՝ դեպի ԵՄ ձգտում, ԱՄՆ-ի հետ փաստաթղթի ստորագրում, մյուս կողմից՝ իշխանությունները հասկանում են, որ ինչոր բան կարող է փոխվել ոչ իրենց նախանշած ձևով, դրա համար վերջին հայտարարությունները մի փոքր այլ բանի մասին են խոսում: Հունվարին Սուրեն Պապիկյանն իր հարցազրույցում խոսում էր Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության մասին, ասում, որ այն շարունակվում է: Բայց երբ հարցրեցին ՀԱՊԿ-ի մասին, արձագանքեց՝ ՀԱՊԿ-ը ՀԱՊԿ, բայց Ռուսաստանի հետ ունենք երկկողմանի պայմանավորվածություններ և այլն: Արարատ Միրզոյանը ևս Մոսկվայում ասաց, որ, բացի տնտեսականից, կա նաև ռազմական համագործակցություն: Մի կողմից՝ արևմտամետները շարունակում են իրենց գիծը տանել, իշխանությունները կամ ու կացի մեջ են, Ռուսաստանն էլ մի քիչ խիստ ձևով է արտահայտվում այս ամեն ինչի մասին: Եթե մինչև հիմա չէին ասում, ապա հիմա պարզ զգուշացնում են, որ եթե Հայաստանի քայլերը դեպի Արևմուտք դառնան բովանդակային, ապա Ռուսաստանը չի կարող չարձագանքել: Կդառնան բովանդակային, թե ոչ, պարզ կլինի մի քանի ամսվա մեջ: Միացյալ Նահանգների հետ ստորագրված փաստաթուղթը նախ որևէ նոր բան չի բերում, այնտեղ նշված ուղղություններով մինչև հիմա համագործակցություն կա, այսինքն՝ այնպես չէ, որ նոր բան են նախանշել այդ փաստաթղթում և դրանով նոր որակ են ստանալու: Բոլորն էլ հասկանում են, որ դա կապված է հետագա զարգացումների հետ: ԱՄՆ-ի նոր վարչակազմը կցանկանա՞ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, թե՞ ավելի սառը, պրագմատիկ կեցվածք կընդունի, և նախանշվածը զարգացում չի ունենա»,- նշում է մեր զրուցակիցը:

Բայց մյուս կողմից՝ Հայաստանի իշխանություններն անկայուն բնավորություն ունեն: Նրանք կարո՞ղ են կրկին «մեղավոր կարգել» Ռուսաստանին և սրել տարաձայնությունները: «Եթե էլի ինչ-որ բան փոխվեց աշխարհում, կվերադառնան իրենց գործելաոճին: ԵՄ մտնելու կապակցությամբ և՛ Փաշինյանը, և՛ Արարատ Միրզոյանն ի՞նչ գիծ են տանում: Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասաց՝ կհաստատենք նախագիծը, խորհրդարանն էլ կողմ կքվեարկի, բայց հետո առաջ կգա ճանապարհային քարտեզ մշակելու հարցը: Կարծես ասի, թե երկար պատմություն է, դրա մասին չարժե խոսել: Նույնն էլ՝ Արարատ Միրզոյանը Մոսկվայում: Երբ իրեն հարցնում են, ասում է՝ օրինագիծը տեղադրված է կայքերում, կարող եք ծանոթանալ: Կարծես նա էլ ասի՝ խորհրդարանը կհաստատի և այդքանը: Կարծես մեսիջ տան, որ լուրջ մի վերաբերվեք դրան, որքան էլ պարադոքսալ է հնչում: Նախընթաց պատմությունը ցույց է տալիս, որ ինչքան էլ այդպես են ասում, եթե պահը գա, կարող են փորձել մի քայլ առաջ անել: Նույն իրավիճակը ՀԱՊԿ-ի հետ: Սառեցնում են անդամակցությունը, բայց դուրս չեն գալիս: ԵԱՏՄ-ի պարագայում էլ հասկանում են հետևանքների մասին: Ինչ-ինչ, այս իշխանությունները փող հաշվել լավ գիտեն»,-ասում է նա:

Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչող հայտարարությունները Ցեղասպանության, Արցախի և այլ թեմաների մասին վաղուց զարմանալի չեն: Կարծիք կա՝ նման քննարկումներ սկսելու նպատակը տարաբնույթ օրակարգեր ձևավորելն է: «Շեղելու նպատակ կա, երբ «փոքր» հարցերով չես շեղում, ընդ որում՝ հասկանում ենք, որ մեր նշած որևէ հարցը փոքր անվանել չենք կարող, ավելի ակնհայտ է դառ նում այն վատ վիճակը , որում գտնվում ենք: Երբ ինչ-որ թեզ ես դնում շրջանառության մեջ, մարդիկ սկսում ենք վիճել, քննադատել, մեկ շաբաթ անց մեկ ուրիշ բան է ասում, այլ ալիք է բարձրանում: Այս շեղելու քայլերն ընդհանուր տրամաբանության մեջ են: Իսկ ո՞րն է այն: Իր օրոք Հայաստանն ու Արցախը շատ մեծ կորուստներ ունեցան: Երբ իրավիճակը փոխվի, իշխանություն փոխվի, ամբողջի պատասխանատվության հարցն է առաջ գալու և իր հետևանքներն է ունենալու: Փաշինյանի գործողությունների գիծը հետևյալ տրամաբանության մեջ է, որ փորձի սևը սպիտակ ներկայացնել, պարտությունը՝ հաջողություն: Ասի, որ իրականում չենք պարտվել մեծ իմաստով: Հիմա պետք է այնպես ներկայացնի, որ ամեն ինչ լավ է, ոչինչ էլ չի եղել: Դա այդպես ներկայացնելու համար պետք է առաջ քաշի Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը, որ ամեն ինչ պետք է դրա մեջ դիտարկել, որ եթե լավ լինենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, պահանջներ չներկայացնենք, խաղաղ ու հանգիստ կապրենք և այլն: Այդ ընդհանուր տրամաբանության մեջ մտնում են նաև իր հայտարարությունները Ցեղասպանության մասին: Ընդ որում՝ ասում է բաներ, որոնց հակադարձել ը շատ հեշտ է: Փորձում է ներկայացնել այնպես, որ այդ արհավիրքների մեջ, որոնք պատահեցին Հայաստանի և Արցախի հետ, կա դրական կողմ, հիմա նա ապահովում է Հայաստանի պետականության գոյությունը, ինչ-որ գլոբալ բան է փոխում և այլն: Իմ կարծիքով, այս ամենը շատ բնական պատճառ ունի՝ իր իշխանությունը պահելու, պատասխանատվությունից ազատվելու իր և իր թիմի ներքին վախերն են: Ամեն դեպքում պետք է հասկանան, որ այնպիսի փորձություններ է բերել Հայաստանի գլխին, որ մի օր պատասխան տալու պահը գալու է»,-շեշտում է քաղաքական վերլուծաբանը:

Մյուս կողմից՝ ունենք իրավիճակ, երբ երկրի ներսում սոցիալական դժգոհություն է հասունանում: Սա կարո՞ղ է իշխանափոխության համար ճանապարհ հարթող գործոն լինել: «Իհարկե, կարող է: Ամենամեծ ապացույցն այն է, որ իշխանությունները հետքայլ են անում, օրինակ՝ տրանսպորտի սակագնի հարցով, հայտարարագրի համար էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու վճարը չեղարկվեց և այլն: Թե ինչու են առանց նորմալ հաշվարկների փոփոխություններ անում, դա էլ մեկ այլ հարց է: Գուցե մտածեցին սկզբից շատ բան պահանջենք, հետո կզիջենք: Տնտեսագետները փաստում են, որ այս քայլերը կապված են բյուջեի հետ առկա խնդիրների հետ, նախանշված չափի գումարները չեն հավաքվում: Դժգոհության ալիք կա և կլինի, դա կախված է իշխանությունների հետագա պահվածքից: Այս ամենի արտահայտությունը նաև Փաշինյանի հայտարարությունն էր, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Ըստ երևույթին, գնահատեցին իրավիճակը և տեսան, որ արտահերթ ընտրությունների պարագայում համատարած դժգոհությունների այս ֆոնի վրա կարող են չհաջողել: Կարելի է ակնկալել, որ ընդդիմությունը կակտիվանա: Բնականաբար, դա կապված է նաև արտաքին սպառնալիքների, զարգացումների հետ»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս
Հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են. պետք է համախմբվել մեր ազգային ու միութենական կառույցների շուրջ, կառչած մնալ ազգային պահանջատիրությանը, արժեքներերին և իրավունքներին․ ՍԴՀԿ, ՀՅԴ և ՌԱԿ #ՈՒՂԻՂ․Ես գիտեմ՝ ինչու՞ է Նիկոլը բանակցային թղթերը պահել «խալադելնիկի ու կանդիցիաների» տակ․ Մկրտչյան (video) Այս փաստերը կարելի է Ալիևի աչքը կոխած Մահացել է Sputnik Արմենիայի լրագրող Ռուբեն Գյուլմիսարյանը Պնդումը, թե իբր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը. ՊՆ մամուլի քարտուղար «Եվրասիա Արմենիա»-ն մեկնարկում է «Ինչպես էր դա եղել» ծրագրերի շարք՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են․ Ռուբեն Մխիթարյան Ալիևն այցելել է Ստեփանակերտ Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը ՀԱՄԱՍ-ը մերժել է Գազայի հատվածից իր ուժերը դուրս բերելու Իսրայելի պահանջը 423 հայկական բեռնատար է մնացել Վերին Լարսում Մի շտապեք Արցախի հարցը փակված համարել. Արթուր Խաչատրյան Թուրքիան զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից. Գեղամյան Ուկրաինան ավելի քան 30 տրիլիոնի հանքահումքային ռեսուրս ունի, որոնք անհրաժեշտ են և՛ ԱՄՆ-ին, և՛ Եվրոպային. Ավետիսյան Ես հաղթած սպա եմ, պիտի անպայման զոհվա՞ծ լինեի, որ անվճարի իրավունք տային (video) Զելենսկու վարկանիշն իջել է մինչև 4%․ Թրամփ ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է բռնկվել Արցախյան նոր օրակարգ. Վահե Հովհաննիսյան Ինչպե՞ս է Քոչարյանը հաջողել, իսկ Փաշինյանը՝ գցել ոտքին (video) ԵՄ-ն Հայաստանում իր առաքելությունն օգտակար գործիք է համարում Հարավային Կովկասի կայունության առումով. Մարկուս Ռիտերի հարցազրույցը #ՀԻՄԱ․ «Միայն 100 դրամ». քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը (video) Եվրոպական առաջնորդները քննարկման մեջ են՝ անդրատլանտյան հարաբերությունները «վերբեռնելու» ԱՄՆ ֆոնին Փաշինյան Նիկոլը որոշել է գարնանն ընդառաջ «ուբորկա» անել թիմում Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Լևոն Տեր-Պետրոսյանը ակտիվանալով Թրեյսին կլքի Մոսկվան, Երևանն էլ Քվի՞նը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Փետրվարի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am