Այսօր մենք առնչվում ենք հերոսության ուրացման հետ ու ձայն չենք հանում։ Մեր հերոսները, տաղանդավոր, ազգը ներկայացնող մարդիկ հետին պլան են մղվել և առաջին պլանում հայտնվել են մարդիկ, որոնք բառիս բուն իմաստով հերոսության ուրացմանը տանող քաղաքականության կատարողներ են։ Եթե դուք դա համարում եք երկրորդական բան, մեր մեծերը դա համարում են դավաճանություն։ Պարույր Սևակը գրում է․ «Ժամանակն է, վերջապես, դադարեցնելու այն գիտակցված հավկուրությունը, որ հավասար է ոչ միայն ազգային դավաճանության, այլև վատթարագույն անբարոյականության, որովհետև երբ հերոսության ուրացումը յուրատեսակ դավաճանություն է, ապա մեծ մեռելների հիշատակի պղծումը զազրելի անբարոյականություն է... »։
Ուշադրություն՝ հերոսության ուրացումը յուրատեսակ դավաճանություն է։ 2018-ից հետո մեզ այդ ճանապարհով են տանում։ Մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի։ Մեր հերոսների անուններն անգամ վախով են բարձրաձայնվում։ Այն ինչ մերն է, մեր ազգի հպարտությունը, առնում են մեր ձեռքից ու փոխարենը մեր ափի մեջ դնում կեղծ արժեքներ։ Օրինակներ ինչքան ուզեք։ Արդյունքը երևում է։ Հերոսուրացման պայմանների հաջորդ քայլը հայրենիքի, նրա պատմության ուրացումն է։ Այսօր դա արդեն տեսնում ենք։ Եվ երբ բորբոքվում եք, հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ էիք սպասում։ Ձեր վառելիքը հայոց պատմությունն ու հերոսներն են, ձեր վառելիքը հերոսների ոգին է, եթե նրանք չկան, ազգ էլ չկա։ Ինչպե՞ս են ոչնչացնում ազգը․ հենց այդ ճանապարհով։ Այսօր ժողովուրդը ոնց որ թե արթնանում է, ուզում է կառչել իր արմատներից, որ ջուրը չքշի նրան․․․ Բաց են ծառի արմատները, մեծ է վտանգը։ Հարկավոր է կասեցնել հերոսուրացման այս դասընթացները, այլապես ծառը քոքահան է լինելու։ Հարկավոր է բարձրացնել ժողովրդի ոգին՝ նա է վառելիքը։ Արտաքին թշնամուց առաջ՝ Ժողովուրդը բարձրաձայնում է, ունի ներքին թշնամի։ Ջուրն էլ ես միացնում, այդ մասին է խոսում։ Տեսեք ինչ է ասում մեզ ոգի տվող զորավարներից մեկը․ «Ամեն անգամ, հաստատում է պատմությունը, երբ ժողովուրդը բարոյական քաջություն չի ունենում պատժելու իր դժբախտության հեղինակներին, այդ միևնույն հեղինակների միջոցով պատմությունը պատժում է ժողովրդին։
Մի ժողովուրդ, որը չգիտի պատժել իր ներքին սրիկաներին, չպիտի կարողանա պատժել իր գոյության արտաքին թշնամիներին»։ Կարդացեք ձեր պատմությունը և ոչ թե ձեր փափուկ հետույքները գրկած կրթության «նորագույն» դասընթացների մասնակցեք։
Փետրվարի 19-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Փետրվարի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 18-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը