Մենք շատ թանկ գին ենք վճարել նաև նոր ձևավորվելիք աշխարհակարգի համար. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում.


«Նոր աշխարհակարգի հաստատման համար աշխարհի բոլոր ազգերն ու երկրները ստիպված են ինչ-որ գին վճարել։ Հայերը այդ գինը վճարեցին ցեղասպանության ենթարկվելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում, այնուհետև նացիզմի դեմ պայքարում՝ ավելի քան 300,000 զինվորների կյանքով։ Այդ ամենը նախորդ աշխարահակարգի հաստատման մեր վճարած գինն էր։

Մենք շատ թանկ գին ենք վճարել նաև նոր ձևավորվելիք աշխարհակարգի համար, երբ 2020 թվականին առերեսվեցինք ադրբեջանական հերթական ագրեսիային, իսկ հետո արդեն էթնիկ զտման Լեռնային Ղարաբաղում: Սա չափազանց թանկ գին է մեր ազգի համար։

Մեզանից բոլորն այստեղ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ են, և մենք քաջատեղյակ ենք, որ օրենքի առանցքը, կենտրոնը մարդիկ են, մարդ արարածը, ով հավատում է այդ օրենքի ուժին։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հավատում էր միջազգային իրավունքի ուժին, բայց ցավոք Հայաստանի ներկա իշխանությունն ու աշխարհը խաբեցին ու դավաճանեցին՝ թողնելով մեն-մենակ բռնակալների դեմ պայքարում։

Աշխարհը չպետք է թույլ տա, որ պատմությունը կրկնվի. նոր աշխարհակարգը պետք է հիմնված լինի արժեքների ու օրենքների վրա, այլ ոչ թե նավթի ու աշխարհաքաղաքական շահերի վրա։ Կարող եք ասել, որ ես երազող եմ, բայց ես հավատում եմ, որ միակը չեմ։

Չկա աշխարհում որևէ մի օրենք, որով հնարավոր լինի արդարացնել հայերի բանտարկությունն ու նվաստացումը Բաքվում։ Չկա աշխարհում որևէ մի օրենք, որով հնարավոր լինի արդարացնել Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությունն իրենց հայրենիքից։ Չկա աշխարհում որևէ մի օրենք, որն արդարացնի ամեն օր Ադրբեջանի ագրեսիայի վտանգի, սպառնալիքների ու ատելության մթնոլորտում ապրելը։

Մենք՝ հայերս, Քրիստոնյա աշխարհի դռնապաններն ենք։ Մենք չպետք է մենակ մնայինք։ Հավատացեք՝ մենք աշխարհի օգնության ու աջակցության կարիքն ունենք»:

 

Լրահոս
Հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են. պետք է համախմբվել մեր ազգային ու միութենական կառույցների շուրջ, կառչած մնալ ազգային պահանջատիրությանը, արժեքներերին և իրավունքներին․ ՍԴՀԿ, ՀՅԴ և ՌԱԿ #ՈՒՂԻՂ․Ես գիտեմ՝ ինչու՞ է Նիկոլը բանակցային թղթերը պահել «խալադելնիկի ու կանդիցիաների» տակ․ Մկրտչյան (video) Այս փաստերը կարելի է Ալիևի աչքը կոխած Մահացել է Sputnik Արմենիայի լրագրող Ռուբեն Գյուլմիսարյանը Պնդումը, թե իբր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը. ՊՆ մամուլի քարտուղար «Եվրասիա Արմենիա»-ն մեկնարկում է «Ինչպես էր դա եղել» ծրագրերի շարք՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են․ Ռուբեն Մխիթարյան Ալիևն այցելել է Ստեփանակերտ Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը ՀԱՄԱՍ-ը մերժել է Գազայի հատվածից իր ուժերը դուրս բերելու Իսրայելի պահանջը 423 հայկական բեռնատար է մնացել Վերին Լարսում Մի շտապեք Արցախի հարցը փակված համարել. Արթուր Խաչատրյան Թուրքիան զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից. Գեղամյան Ուկրաինան ավելի քան 30 տրիլիոնի հանքահումքային ռեսուրս ունի, որոնք անհրաժեշտ են և՛ ԱՄՆ-ին, և՛ Եվրոպային. Ավետիսյան Ես հաղթած սպա եմ, պիտի անպայման զոհվա՞ծ լինեի, որ անվճարի իրավունք տային (video) Զելենսկու վարկանիշն իջել է մինչև 4%․ Թրամփ ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է բռնկվել Արցախյան նոր օրակարգ. Վահե Հովհաննիսյան Ինչպե՞ս է Քոչարյանը հաջողել, իսկ Փաշինյանը՝ գցել ոտքին (video) ԵՄ-ն Հայաստանում իր առաքելությունն օգտակար գործիք է համարում Հարավային Կովկասի կայունության առումով. Մարկուս Ռիտերի հարցազրույցը #ՀԻՄԱ․ «Միայն 100 դրամ». քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը (video) Եվրոպական առաջնորդները քննարկման մեջ են՝ անդրատլանտյան հարաբերությունները «վերբեռնելու» ԱՄՆ ֆոնին Փաշինյան Նիկոլը որոշել է գարնանն ընդառաջ «ուբորկա» անել թիմում Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Լևոն Տեր-Պետրոսյանը ակտիվանալով Թրեյսին կլքի Մոսկվան, Երևանն էլ Քվի՞նը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Փետրվարի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am