ՌԴ Պետդուման որոշել է դիմել ԱՄՆ Կոնգրեսին և ՄԱԿ-ին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու մասին լրագրող Թաքեր Կառլսոնի հայտարարությունը հետաքննելու պահանջով։ Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Պետդուման ուղերձ կհղի ԱՄՆ Կոնգրեսին և ՄԱԿ-ին՝ պահանջելով հետաքննել Թաքեր Կառլսոնի հայտարարությունը Բայդենի վարչակազմի կողմից Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու մասին», – նշված է հաղորդագրության մեջ։
Ուղերձով դիմելու նախաձեռնությանն աջակցել են Պետդումայի բոլոր խմբակցությունները։
Թեմային անդրադարձել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք այնքան էլ չենք հասկանում, թե ինչ նկատի ուներ Կառլսոնը, երբ ասել է այդ մասին: Նա ոչ մի ապացույց չի բերել, ուստի ես չեմ կարող մեկնաբանել նրա ասածը, որովհետև պարզ չէ, թե նա ինչ է նկատի ունեցել», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Կառլսոնն իր գործընկեր Մեթ Թայբիի հետ զրույցում պնդել էր, որ ԱՄՆ իշխանությունները Բայդենի նախագահության օրոք փորձել են սպանել Պուտինին։ Նա կատարվածն անվանել է «ուղղակի խելագարություն»: Նրա խոսքով՝ Բայդենի օրոք պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Էնթոնի Բլինքենն իր պաշտոնավարման վերջին երկու ամիսներին «ամեն ինչ արել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմն արագացնելու համար»:
Փետրվարի 19-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Փետրվարի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 18-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը