«Այսուհետ ինձ չհարցնեք «Գոյ» թատրոնի մասին»,- նշել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
Նա գրել է, որ այն բոլոր հարցերը, որոնք ուղղում են իրեն, պետք է ուղարկել ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը, դատախազությանը և վարչական դատարանին։
«Իմ դիրքորոշումը պարզ է, իմ խոսքը՝ ասված, և ավելացնելու ոչինչ չունեմ: Հենց այդ կառույցներն են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։ Նրանք են որոշում կայացնողները, նրանք են իրավիճակի իրական պատասխանատուները։
Պատասխանները փնտրեք այնտեղ, որտեղ գտնվում են խնդիրների պատճառներն ու լուծումները։ Հարցրեք նրանց, ում գործողություններն ու անգործությունն իսկապես փոխում են իրավիճակը»,- գրել է Սարգիս Արզումանյանը։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ «Գոյ» թատրոնը դատական կարգով վիճակում է կառավարության՝ Գոյ» թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու որոշումը։ Չնայած վիճարկվող որոշմանը, 2024 թ. հունվարի 30-ից թատրոնները համարվում են միավորված։
Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը