Բաքուն էներգետիկ համագործակցությունն օգտագործում է քաղաքական ազդեցությունն ամրապնդելու համար. «Գեղարդ» հիմնադրամ

Բաքուն էներգետիկ համագործակցությունն օգտագործում է քաղաքական ազդեցությունն ամրապնդելու համար՝ խորացնելով կապերը գազ ստացող երկրների հետ։ Այս մասին վերլուծական հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը՝ ներկայացնելով, թե ինչ ընթացակարգերով են իրականացվում այս գործարքները և ինչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի ու տարածաշրջանի համար:

«Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հրապարակել է 2024 թվականին գազի արտահանման ցուցանիշները։ Անցած տարում ցուցանիշն աճել է 5,8 %-ով և կազմել 25,2 միլիարդ խմ։ Դրա շուրջ կեսը՝ 12,9 միլիարդ խմ, արտահանվել է Եվրոպա, իսկ 2023 թվականին աճը կազմել է շուրջ 9%:

Ադրբեջանական գազը Եվրոպայի հարավ ու արևելք է հասնում Հարավային գազային միջանցքով՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Եվրոպայում ադրբեջանական գազի խոշորագույն սպառողն Իտալիան է։ 2024 թվականին Բաքվից գազ է գնել եվրոպական 8 պետություն՝ Իտալիա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա։

Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը կարևոր տեղ է հատկացվում, ու չնայած հարաբերությունների սերտացման ուղղությամբ Բաքվի ջանքերն ավելի վաղ էին սկսվել, քան՝ գազի մատակարարումները, սակայն էներգետիկ կապերն Ադրբեջանի ու այդ երկրների տնտեսական ու քաղաքական հարաբերությունների առանցքն են։

Նավթագազային գործիքն ու դրանից ստացված եկամուտներն Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից են։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանի էներգակիրների նշանակությունը Եվրոպայի համար ավելի մեծացավ՝ որպես այլընտրանք ռուսական էներգակիրներին։ 2022 թվականին ԵՄ-ն ու Ադրբեջանը Բաքվում ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրեցին գազի մատակարարման վերաբերյալ։

Բացի Թուրքիայի հետ հարաբերություններից՝ վերջին երկու տարիներին Ռուսաստան-Ադրբեջան քաղաքական հարաբերություններն ավելի են սերտացել։ Բազմաթիվ հրապարակումներ եղան նաև այն մասին, որ Ադրբեջանը ռուսական գազը տարանցում է Եվրոպա։ Վերջին տարիներին Բաքուն սերտացնում է քաղաքական հարաբերություններն այն երկրների հետ, որոնց գազ է մատակարարում։ Իրենց հերթին՝ եվրոպական այդ երկրները փորձում են դիվերսիֆիկացնել էներգետիկ ներմուծման աղբյուրները, որոնցից մեկն էլ ադրբեջանական գազն է։

Դատելով վերջին 4-5 տարիներին Իլհամ Ալիևի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների այցերից՝ կարելի է նաև պատկերացում կազմել Բաքվի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին։ Չհաշված հարևան երկրները՝ Թուրքիա, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջանի հետաքրքրությունների ոլորտում են թյուրքական և Արևելյան Եվրոպայի երկրները, որոնց հետ էներգետիկ առևտրի հանգամանքն Ադրբեջանը փորձում է օգտագործել նաև քաղաքական կապերի ամրապնդման նպատակով։ Դրա ճանապարհներից մեկը ռազմավարական գործընկերության փաստաթղթերի ստորագրումն է։

Ներկայում Ադրբեջանը նման փաստաթղթեր ունի ստորագրած ԵՄ անդամ 9 երկրների հետ, այդ թվում՝ Իտալիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի։ 2024 թվականին Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Ռումինիան փաստաթուղթ էին ստորագրել Սև ծովի հատակով դեպի Արևելյան Եվրոպա էլեկտրաէներգիայի մատակարարման ենթակառուցվածքներ ստեղծելու վերաբերյալ։ 2024 թվականին տարածաշրջանի մեկ այլ պետություն՝ Սերբիան, սկսել է ադրբեջանական գազ ստանալ՝ տարեկան 400 մլն խմ ծավալով։ Սակայն 2025 թվականի հունվարի սկզբին, ըստ պաշտոնական վարկածի, ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրում առաջացած խնդրի պատճառով Սերբիային մատակարարումներն անորոշ ժամանակով դադարեցվել են»,- ասված է հոդվածում:

Վերլուծության մեջ նշվում է, որ Եվրոպայում ապշերոնյան գազի խոշորագույն գնորդն Իտալիան է, և Բաքուն նրա համար հանդիսանում է գազի երկրորդ խոշոր մատակարարն Ալժիրից հետո։ 2024 թվականին Իտալիայի փոխարտգործնախարարը քննադատել էր Ֆրանսիային, քանի որ վերջինիս ԱԳ նախարարն ասել էր, որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իտալիայի ԱԳՆ ներկայացուցիչը դա որակել էր որպես խաղաղությանը խոչընդոտող քայլ։

«Հունգարիան նույն 2024 թվականին արգելափակել էր Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո աջակցության տրամադրումը՝ պահանջելով միջոցներ հատկացնել նաև Ադրբեջանին, չնայած Բաքուն աջակցության համար չէր էլ դիմել հիմնադրամին։ Իտալիան և Հունգարիան եվրոպական այն երկրներից են, որոնց դեսպանատները Բաքվում նոյեմբերի 8-ին շնորհավորում են Ադրբեջանին հաղթանակի օրվա առթիվ։

Ադրբեջանն սպառազինություն է գնում Իտալիայից և Սերբիայից։ 2023 թվականին Ադրբեջանն ու Իտալիան պայմանագիր էին ստորագրել ռազմատրանսպորտային ինքնաթիռներ գնելու վերաբերյալ, իսկ Սերբիայի հետ Բաքուն 2024 թվականի փետրվարին շուրջ 300 միլիոն դոլարի պայմանագիր էր ստորագրել ինքնագնաց հաուբիցներ ու արկեր գնելու վերաբերյալ։

Բաքուն փորձում է նաև նշված երկրներին ներգրավել ԼՂ-ում «վերականգնողական» աշխատանքներին։ 2022 թվականին Ալիևն իտալական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ աշխատանքների ծավալով թուրքական ընկերություններից հետո իտալականները երկրորդն են։ Հունգարիան ևս ներգրավված է այս քաղաքականության մեջ։

Հարկ է նշել նաև, որ Եվրոպայում Ադրբեջանից գազ ստացող երկրների ղեկավարները 2024 թվականի նոյեմբերին այցելել են Բաքու՝ մասնակցելու COP29 ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 2024 թվականին այցելել է նաև Շուշի և մասնակցել Թյուրքական պետությունների կազմակերպության վեհաժողովին։

Այսպիսով՝ օգտվելով եվրոպական որոշ երկրների էներգետիկ խոցելիությունից՝ Բաքուն փորձում է էներգետիկ խաղաքարտերի միջոցով սեփական քաղաքական օրակարգն ու նարատիվներն առաջ մղել Եվրոպայում»,- եզրափակվում է հոդվածը:

Լրահոս
Նիկոլական խմբակը դավաճանել է ոչ միայն մեր անցյալը , այլ նաև ներկան ու ապագան. Մհեր Մելքոնյան Լույս աշխարհ է եկել 2022թ.-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված լեյտենանտ Սարմեն Բեջանյանի քույրը` Ադրիանան Սասունիկ գյուղից ահազանգել են Լույս չի լինի Կոտայքում 36-ամյա վարորդը Mazda-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ «Ցավում եմ շատ, որ մարդու իրավունքի և դրա աղավաղման դեմ պայքարող ամենահզոր սյուներից մեկն այլևս մեր կողքին չի լինի»․ Հայկուհի Հարությունյան Իրազեկում՝ վարորդերին Փետրվարի 3-րդ տասնօրյակում ՀՀ-ում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները Գեղարքունիքի մարզում «Զիլ 131» բեռնատարը բախվել է քարերին և կողաշրջվել. կա զոհ Ավետիք Իշխանյանը մեծություն էր, պատկառելի էր, ճիշտ իրավապաշտպան էր, հայ էր. Խուդոյան Թուրքական բարեկամության գինը Սյունիքի հայաթափումն է. Վարդան Բալյան ԱՆԻՖ-ի կողմից պետական բյուջեից մսխված 25 միլիարդ դրամը վերադարձրու բյուջե. Ոսկան Սարգսյան Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը կկայանա երկուշաբթի Երևան-Սևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել Audi-ի շարժիչի հատվածում և սրահում Բայրամովը և Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը Ասա եղբայր, առանց քեզ ու քո նմանի ինչպես դիմակայենք սև ու մութ ամպերին. Լևոն Ջավախյան Հազար ափսոս, Ավետի՛ք ջան․․․ Թրամփը ցանկացած պահի կարող է այցելել Ռուսաստան. Պեսկով Ավետիք Իշխանյանը հայ ժողովրդի զարթոնքի, ոգու վերելքի, ինքնությունը գնահատող բացառիկ մարդ էր. Թաթոյան ՌԴ-Արևմուտք բաղադրիչի հանգուցալուծումը կարող է կրկնել Լեհաստանի շուրջ եղած գործարքը Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ Ավետիք Իշխանյանին. Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձը Ավետիք Իշխանյանն իմ հուշերում կմնա որպես առույգ ու կենսուրախ, սկզբունքային ու արդարամիտ մարդու տիպար, օրինակելի հայ ու Մարդ. Մելիքյան Իսրայելը MK-84 ծանր ռումբերի խմբաքանակ է ստացել ԱՄՆ-ից
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am