Oragir.News-ի տեղեկություններով Գյումրիում տեղի է ունեցել ՔՊ վարչության մարզային նիստը, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն, ինչպես նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ` նիստը Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններին ՔՊ-ի անելիքների մասին է եղել։
«90 հոգուց ավել մարդ է ընդգրկված ցուցակում, որում ընդգրկված են ուսուցիչներ, բժիշկներ, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցներ։ Իրենց մարդիկ են բոլորը, բայց կարևորն այն է, որ թե ովքեր գլխավորելու այդ մեծ ցուցակի 1-3 համարները։ Առաջին համարը Սարիկ Մինասյանն է, երկրորդը` Աննա Հակոբյանի բարեկամը, երրորդը` Էմմա Բարսեղյանը։ Ծանոթ, բարեկամ, ընկերուհի, իրենք իրենցով են»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է մեր աղբյուրը։
Փորձեցինք տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաև Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանից։ «Տեղեկուեյունը չի համապատասխանում իրականությանը, մենք բոլորովին այլ հարցեր ենք քննարկել նիստի ժամանակ»,-ընդգծեց Հարությունյանը։
ՔՊ ցուցակի 1-3 համարները մասնակցել են Նիկոլ Փաշինյանի հայտարարած փրայմերիզին։ Սարիկ Մինասյանը Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, Վահագն Մկրտչյանը քաղաքապետի պաշտոնակատարի օգնականն է, իսկ Էմմա Բարսեղյանը Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ավագանու անդամ է։ Աշխատում է Շիրակի մարզպետի աշխատակազմում, դասախոսում է նաև ՀՊՃՀ Գյումրիի մասնաճյուղում։
Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը