Ադրբեջանի հակահայկական քարոզն ու ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնություններն արտացոլված են ամենուրեք՝ դպրոցական դասագրքերից մինչև սպորտի ու ռազմարդյունաբերության ոլորտներ: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Ադրբեջանական պաշտոնական քաղաքականության հակահայկական էությունը, հայերի հանդեպ ատելության քարոզն ու ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնություններն արտացոլված են ամենուրեք՝ դպրոցական դասագրքերից մինչև սպորտի ու ռազմարդյունաբերության ոլորտներ։ Օրինակ, երեկ իրենց պետական լրատվամիջոցը ներկայացնում էր իրենց ստեղծած «Զանգեզուր» կոչվող անօդաչու թռչող սարքը։
Ուզում եմ նաև հիշեցնել, որ Արցախի դեմ ձեռնարկված ագրեսիայի ժամանակ էլ իրենք մեր դեմ կիրառվող ԱԹՍ-ները Ալիևի մակարդակով կոչում էին “Iti qovan”, այսինքն՝ «շուն քշող»։ Ենթադրում եմ՝ հասկանում եք, թե «շուն» ասելով ում նկատի ունեն։ Հետո սկսեցին այդ անունով ԱԹՍ-ներ արտադրել։
Նշեմ նաև, որ «Զանգեզուր»-ը դա հայկական ծագման բառ է․ Զանգեզուր տեղանունն արտացոլում է Ձագէձոր / Ձագաձոր տեղանվան փոխակերպված ձևը։
Ուստի սա ևս մեկ ապացույց է, որ մինչ մեզ փորձում են «համոզել», որ հանկարծ Արարատին չնայենք, մեր հակառակորդը ռեալ, գետնի վրա աշխատում է մեր դեմ՝ բոլոր ճակատներով․․․»,- գրել է նա:
Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը