Իշխանությունը պարզ ցույց է տալիս, ժողովուրդ ջան, որ ավագանու քվեարկությունը ֆիկտիվ է, որոշումները կայացվում են այլ տեղ, այլ եղանակով. Աբգարյան
Ինստիտուտ չմնաց, որ քանդեն։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը.
«Փաթեթը քնեց, արթնացավ ու որոշեց դառնալ 1500 դրամ
ՇՏԱՊ, սակագների որոշումը դուրս է եկել ավագանու տիրույթից և ինչքան ուզում` դառնում է
Իշխանությունը պարզ ցույց է տալիս, ժողովուրդ ջան, որ ավագանու քվեարկությունը ֆիկտիվ է, որոշումները կայացվում են այլ տեղ, այլ եղանակով։
Իսկ դա նշանակում է, որ արժեզրկել են քաղաքացու քվեն, որը երևանցին իրացնում է իր ընտրած ավագանու խմբակցության միջոցով։
Տեղյակ եղեք նաև, որ տրանսպորտային փաթեթների այս րոպեն մեկ փոփոխությունները կարծիքի չեն ուղարկվել ընդդիմադիր ամենամեծ խմբակցություններին։
Փոխարենը մեր կարծիքին են ուղարկում հուշաքարի տեղադրումը։
Ու սա անում է մի ուժ, որը ՉԻ ՍՏԱՑԵԼ երևանցիների մեծամասնության քվեն։
Ինստիտուտ չմնաց, որ քանդեն»։