«Հրապարակը» գրում է ․ ՔՊ ֆրակցիայում սպասում են Փաշինյանի հետ փակ հանդիպմանը, որ պարզաբանումներ ստանան՝ ինչպե՞ս եղավ, որ ամիսներ առաջ քննարկելիս մեծամասնությունը դեմ է արտահայտվել ՌԴ-ից վերջնականապես պոկվելու, ԵՄ գնալու որոշմանը՝ մատնանշելով տնտեսական հնարավոր հետեւանքները, իսկ այսօր իրենց ստիպում են հավանություն տալ եվրաքվեի նախագծին։
Հիշեցնենք․ 2024-ին ՔՊ-ում գրեթե ամենօրյա ռեժիմով նման քննարկումներ էին անում, որոնց մասնակցում էին Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ-ն: Ընդ որում՝ մեզ պատմել էին, որ անգամ Արմեն Գրիգորյանն ու նրա կողմնակիցներն են դեմ ԵՄ-ին անդամակցելու հայտին՝ հաշվի առնելով տնտեսական հետեւանքները, բայց Փաշինյանն անսպասելի որոշում կայացրեց` ընդառաջելով հայ արեւմտամետներին։ Դեռ հանդիպման հստակ օր չկա, բայց ՔՊ-ում հույս ունեն, որ մինչեւ փետրվարի 11-ը՝ հաջորդ քառօրյայի մեկնարկը, հանդիպումը կկայանա։
Ի դեպ, մեր աղբյուրի պնդմամբ՝ Փաշինյանը թիմին ասելու է այն, ինչ մտածում է այդ գործընթացի մասին: Այն է՝ ԱԺ-ն հավանություն կտա նախագծին, բայց այն կմնա գզրոցներում, որեւէ այլ գործընթաց, շարունակություն տեղի չի ունենա։ Հիմա էլ, ըստ ամենայնի, Փաշինյանը որոշել է խաբել Արեւմուտքին ու արեւմտամետներին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 29․ 01․ 25 թ համարում։
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը