Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

Կառավարությունը նախատեսում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների հիմնական արձակուրդի ժամկետը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի և նախագծերի հարթակում։

Անհրաժեշտություն է առաջացել սահմանային զորամասերում պարտադիր զինվորական ծառայությունն արժևորելու նպատակով՝ այդպիսի զորամասերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել հիմնական արձակուրդի ավելի երկար ժամկետ, որի հիման վրա առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրամադրել ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն անցնողներին՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով՝ դրանք տրամադրելով ծառայության ընթացքում երեք հավասար մասերով, հանել արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար նախատեսված երկու օրացուցային օրերի տրամադրումը և երկու օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ:

12-ամսյա պարտադիր զինծառայություն անցնող զինծառայողներին կտրամադրվի միանվագ 10 օր արձակուրդ՝ ծառայության հինգերորդ ամսից հետո:

Նախագիծը լուծում է մի քանի հիմնական խնդիրներ, այդ թվում՝ զինվորական ծառայության գրավչության ավելացումը և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարելավումը։ Հատկապես ուշադրություն է դարձվում սահմանային զորամասերում ծառայության պայմաններին՝ առաջարկելով ավելի երկար արձակուրդներ:

Լրահոս
ԵԽԽՎ նախագահը նոր որոշումներ է խոստանում Վրաստանի վերաբերյալ, եթե նրանք չվերադառնան Վեհաժողով Փուչիկը պայթեց. Վահե Գրիգորյանի միակ ակնկալիքը Նիկոլ, ձեռք ես տվել՝ խաղա։ Ուրիշ տեղ ձեռք մի գցիր. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին Սիրիայում ձերբակալել են Ասադի զարմիկին «Սահմանազատման» ավարտին ոչ միայն խոցելի Տավուշ ենք ունենալու, այլ ծանրացող մարտահրավերներով Հայաստան. Տիգրան Աբրահամյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Աշտարակում. 5 վիրավոր կա, այդ թվում՝ ընտանիքի անդամներ և անչափահաս Հայոց ցեղասպանության պատմության կեղծմամբ, հակահայկական գործունեությամբ հայտնի թուրք գործչին նշանակել են դեսպան՝ Ադրբեջանում Տևական անորոշությունից հետո ինչո՞ւ ԵՄ-ն երկարաձգեց ԵՄ դիտորդների մանդատը ՀՀ-ում Исключения из указа по приостановке зарубежной помощи, касающиеся экстренных гуманитарных усилий Визит госсекретаря Рубио в Панаму, Сальвадор, Коста-Рику, Гватемалу и Доминиканскую Республику Լինելու ենք տրանսպորտի սակագնի թանկացումը բոյկոտող քաղաքացիների կողքին․ Գառնիկ Դանիելյան Совпадение? Не думаю․ Ռուբեն Մելիքյան Վլադիմիր Գասպարյանի նախկին թիկնազորի պետն արդարացվեց․ ինչ է հայտնի «Սրա ցինիզմը ոչ մի չափ ու սահման չունի»․ Արմեն Հովասափյան Վաղվանից սկսում ենք անվճար երթևեկել տրանսպորտում․ Դանիելյան Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է ՀԱՄԱՍ-ի հետ մարտերում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր 842 զոհի մասին Սա դավադրություն է, որ վնաս է հասցնում Իրան-Հայաստան բարեկամությանը․ ՀՀ–Իրան զարգացման հիմնադրամ «Չեմ բացառում, որ այս համատեղ ծառայության շրջանակները կընդլայնվեն». Փաշինյան Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել Փաշինյանը կպատասխանի՞ Գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության հարցը վիճարկող անհատական դիմումները ՍԴ-ն մերժել է Նիկոլը թիվ նշեց Փակել են գրառման բաժինը․ հայհոյանքների տեղատարափ է... Պուտինը դաշնակիցներ է ձեռք բերել Եվրոպայում․ Bloomberg Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունվարի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Մանուկյանը Հունվարի 31-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 30-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 30-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 30-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունվարի 29-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունվարի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am