ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերը շուտով կհամալրվեն նոր զինատեսակով. razminfo

ՀՀ զինված ուժերը ձեռք է բերել «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների բավականին խոշոր խմբաքանակ: Առաջնագծի առաջին շարակարգի գումարտակներն արդեն համալրված են այս համալիրներով:Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում հայտնել էՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը: «Լրահամալրումը զգալի է: Այն ապահովում է կրակի բավականին մեծ խտություն: Նաև այս միջոցի շնորհիվ է ստեղծվել ամուր հակաուղղաթիռային համակարգ… Մեր ձեռք բերած «Իգլա-Ս» համալիրները նոր են, և երկար տարիներ որևէ խնդիր չենք ունենա:«Իգլա-Ս» համալիրների մեր ջոկերը ապահովված են շարժական հնարավորություններով` մեքենաներով,  հետախուզության, կապի առանձին միջոցներով: Այսինքն` պատրաստ են  խնդիրը լուծելու ցանկացած՝ անգամ գիշերային պայմաններում, քանի որ համալրված են «Մաուգլի» նշանոցով»,–մասնավորապես նշել է Արթուր Պողոսյանը:Գնդապետի խոսքով՝ լրահամալրմանը զուգահեռ առաջնագծի մի շարք զորամասեր հագեցվել են զինատեսակի՝ հայկական արտադրության վարժասարքով, որը ստեղծում է իրական օդային իրավիճակ, առաջադրում է խնդիրներ:ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալը նաև հայտնել է, որ ունեն նոր պայմանագրեր տարբեր երկրների հետ: Շատ շուտով հակաօդային պաշտպանության ՀՀ ԶՈւ զինանոցը կհամալրվի ավտոմատացված, ավելի մեծ հնարավորություններով տեխնիկայով: Այդ զինատեսակը կիրառելի է օդային նշանակետերի ամբողջ սպեկտորի դեմ: Հակաօդային պաշտպանության «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ-ն նախատեսված է մինչև 3 500 մետր բարձրության և մինչև 6 000 մ հեռավորության վրա թռչող օդային թիրախների խոցման համար:2017-ի հունիսին ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել էր 2016 Ռուսաստանի՝ երկրներին մատակարարած սպառազինության ցանկը, ըստ որի՝ Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է 300 միավոր դյուրակիր զենիթահրթիռային համալիր:Այնուամենայնիվ, ըստ գնդապետի, զինված ուժերում «Իգլա» համալիրից չեն հրաժարվել: Կհրաժարվեն աստիճանաբար, երբ ամբողջ պահանջարկը լրացվի «Իգլա-Ս» և «Վերբա» տիպի համալիրներով.«…Զինատեսակի հետ համատեղ հերթապահություն են  իրականացնում մեր զենիթահրետանային համալիրները, երկրորդ շարակարգում՝ «Օսա-ԱԿ» մարտական մեքենաները, այնուհետև` «Ս-125», «Կուբ» համակարգերը, և վերջապես «Ս-300» զենիթահրթիռային համալիրը: Այսինքն՝ հանրապետության օդային սահմանները վերահսկվում են ըստ բարձրությունների և ըստ հեռավորությունների շարակարգված ՀՕՊ համակարգերով»,–հայտնել է գնդապետ Պողոսյանը:Նշենք, որ դեռևս 2017-ի ապրիլին ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը հայտնել էր, որ Հայաստանի զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» և «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am