Իրար կողքի նկարվել են, բայց իրար ատում են

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջին հավաքների ժամանակ այնպես է տոկի տվել ՔՊ-ականներին, որ հանգստյան օրերին առաջին «վինետկայի» լուսանկարը տարածվեց՝ Սյունիքից, որտեղ կողք կողքի կանգնած էին իրար մերժող, իրար հետ դաժան մրցակցության մեջ գտնվող կուսակիցները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։

Փաշինյանը հրահանգել է՝ համերաշխ, թիմային աշխատանք տանել, իրար տակ չփորել, իրար դեմ նյութեր չպատվիրել։ Մարզային խորհրդի հերթական նիստի օրն այդ համատեղ լուսանկարը համացանցում տեղադրելով, սյունեցիները փորձեցին հավատացնել «շեֆին», որ իր խոսքը գետնով չեն տվել: Սակայն ներկաներից մեկը լուսանկարը ցուցադրելով` նկատեց, որ բոլորը բոլորին ատում են եւ առերեւույթ իրար կողքի կանգնելը դեռ ոչինչ չի նշանակում։

Տեղեկացանք, որ նիստի ժամանակ կրկին քննարկել են Սյունիքում միասնական գործելու, իրար չհակադրվելու անհրաժեշտությունը, սակայն թե որքանով կկարողանան դա իրականացնել, դժվար է ասել։ Հավաքին մասնակցել է անգամ Մեղրու չընտրված ՔՊ-ական թեկնածու Արարատ Թումանյանը, ով ատում է մարզպետին, անգամ գրառումներ է արել նրա դեմ, ապա ջնջել: Թումանյանին հարցրեցինք` պատրա՞ստ է այսուհետ հանդուրժել կուսակից ախոյաններին, սակայն նա պատասխանելու փոխարեն, ինքնապատասխանիչի պես կրկնում էր, թե ինքը վստահ չէ, որ լրագրողի հետ է խոսում»Իրար կողքի նկարվել են, բայց իրար ատում են:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 341 անգամ
Լրահոս
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am