Հ1-ում 180 մլն դրամ այլ նպատակներով են ծախսել. տնօրենը ֆիննախի հետ այնքան էլ համամիտ չէ.ՀԺ

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում 180 մլն դրամ ծախսվել է ոչ նպատակային: Սա պարզվել է ֆինանսների նախարարության կատարած ստուգումների արդյունքում: Այս մասին «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան, թե ինչ չարաշահումներ են բացահայտվել հանրայինում, ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Վերջերս մամուլում գրվել էր, թե Հանրային հեռուստաընկերությունում ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում բացահայտվել են մի շարք ֆինանասական չարաշահումներ: Ըստ նախարարի, սակայն, դրանք այդքան էլ չի կարելի չարաշահում անվանել: «Այդ 180 մլն դրամը նրանք կվերականգնեն: Մենք արձանագրել ենք նաեւ հ/ը-ի կառավարման համկարգում բարելավումների անհրաժեշտություն, որը Մարգարիտան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, հեղ.) փորձում է իրականացնել: Ես չգիտեմ՝ ինչքանո՞վ է ադեկվատ քննադատել Մարգարիտային, որովհետեւ Մարգարիտան փորձում է համընդհանուր կառավարման միջոցով բարձրացնել համակարգի արդյունավետությունը»,- ասաց նախարարը: Արամյանը իր խոսքում նշեց, որ դա չի կարող չարաշահում համարվել, քանի որ ծախսվել է Հանրային հեռուստաընկերության շահերի համար, բայց ոչ օրենքով նախատեսված ծրագրերի համար: «Մենք ընդհանուր կանոններ ունենք, գնում ենք հակաբյուջետային քաղաքականությամբ կանոնների հետեւից, իմանալու համար, թե ինչքանո՞վ են դրանք պահպանվում: Ես չէի ասի, թե չաշահումներ են եղել: Չարաշահումների մասին մի քանի մարմին կա, որ կարող է գնահատական տալ: Ֆինանսների նախարարությունն արձանագրել է ընդհանուր կանոններից որոշակի շեղումներ: Շեղումների մասին մենք տարվա ավարատին հրապարակավ տեղեկություն կտրամադրենք: Հիմնականում եղել է այն, որ ծրագիրներից մեկի համար նախատեսված գումարը վերցվել եւ ծախսվել է այլ ուղղություններով, բայց դրա համար պետք է օրենքին համապատասխան որոշում լիներ: Սա ավելի շատ հաշվապահական կանոնների խախտում է: Սա չարաշահում չէ, չարաշահում կլիներ, եթե այդ գումարը գրպանեին, օրինակ՝ աթոռ գնելու փոխարեն: Աշխատանքներն արդյունավետ կատարելու համար է ծախսվել, օրինակ՝ որոշվել է աթոռի փոխարեն տեսախցիկ գնել: Մենք արձանագրել ենք, որ այդ տեսախցիկը գնելու համար պետք էր կանոնները պահպանել»,-պարզաբանեց Վարդան Արամյանը: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտարարեց, որ իրենք պարտավորվել են վճարել 180 միլիոն դրամը, սակայն այնքան էլ համաձայն չեն նախարարության ստուգումների արդյունքների հետ. «180 մլն դրամը միայն ծրագրի համար չէ: Մեր ակտում իրենց կողմից նշված դիտողությունները մի քանի ուղղություններով են եղել: Ուղղություններից մեկը հաստիքային աշխատակիցների եւ ծառայության մատուցման աշխատակիցների պայմանագրի ձեւակերպումն է, որը ֆինանսական որեւէ դրսեւորում չի ունեցել, այլ ենթադրենք ծառայություն մատուցող աշխատակիցը  ենթադրել էր, որ կարող էր աշխատել հաստիքով կամ հակառակը: Սա ֆինանսական որեւէ դրսեւորում չի ունեցել, բայց դիտողություն է եղել: Կա մոտեցում նաեւ հաղորդումների հետ կապված: Այդ մոտեցումները միանշանակ չեն: Մենք իհարկե ընդունել ենք իրենց դիտողությունները եւ պարտավորվել ենք գումարը վճարելու, բայց այնպես չէ, որ 100 տոկոսով համաձայնվել ենք: Ասենք, եթե կա հաղորդում, որը նախատեսված է ինչ-որ րոպեի սահմաններում պատրաստել եւ եթեր հեռարձակել, ենթադրենք մոնտաժելու ժամանակ մի քանի րոպե ավել են մոնտաժել եւ պակասել է չափը, դա դիտողության շատ լուրջ տեղիք է տվել, ասել են, որ եթե տրամադրված է 25 րոպե, եւ դուք պատրաստել եք 20 րոպե, դա խնդիր է: Բարդ է տարաձայնության մեջ քննարկում կատարել, որ եթե 20 րոպե եւ 25 րոպե նկարահանվում է, իր ծախսային հատվածը նույնն է լինում: Եթե 5 րոպեն հանում ես ու վերածում գումարի, ստացվում է, որ դու այդքանով պակաս ես արել եւ այդքանով ավել գումար ես ծախսել: Սա ստեղծագործական հատվածի այն պահն է, որտեղ դժվար է գտնել  ոսկե միջինը: Այդ դիտողությունն ընդունելուց հետո բոլոր ստեղծագործական խմբերին, որոնց պատվիրում ենք հաղորդումներ, խստացրել ենք պայմանները եւ պահանջել են, որ հաղորդումը հանձնելուց հետո, եթե չհավանենք, ապա առաջարկելու  ենք, որ նորիվ մոնտաժեն՝ դինամիկան պահելու համար: Սրա համար էլ պետք է հում նյութը շատ նկարեն, որ ինչ-որ բան կտրել, հանելուց հետո կարողանան տեղն այլ բանով լրացնեն: Այս տարաձայնությունները բերել են նրան, որ մեզ դիտողությամբ 180 մլն-ի տուգանք ենք վճարում:  Ստուգել են մեր 3 տարիների գործունեությունը եւ այս մի քանի խախտումն են գտել»,- ասաց Մարագարիտա Գրիգորյանը: Մամուլի այն հրապարակումների հետ կապված էլ, թե պատրաստվում են Հ1-ի գործադիր տնօրենին փոխել, Գրիգորյանը ասաց. «Դուք ինչպես տեսնում եք ես այսօր էլ աշխատում եմ: Նման տեղեկատվություն չունեմ, որ ինձ աշխատանքից ազատում են»: Տպագրի մամուլը որոշ ժամանակ առաջ նաեւ գրել էր, որ Առաջին ալիքում ոչ բոլոր աշխատակիցներն են, որ արձակուրդային վճարներ են ստանում, ինչպես նաեւ կրճատվել է գործուղումների  համար նախատեսված գումարը: «Ես որեւէ հոդվածի պատասխանել չեմ ուզում: Նա ով գրել է այդ հոդվածը, ամենաքիչը պատկերացում չունի Հանրային հեռուստաընկերության եւ որեւէ այլ պետական հիմնարակի մասին: Հանրային հեռուստաընկերությունը որեւէ աշխատավարձի պարտք չունի: Ստուգումների արդյունքում որեւէ տողով այդ մասին խոսք չի եղել: Մենք յուրաքանչյուր երեք ամիսը մեկ հաշվետվություն ենք ներկայացնում, եւ հնարավոր չէ, որ մարդ գնա արձակուրդ, ֆիզարձակուրդ եւ իրեն չվճարենք: Քննարկումների ժամանակ պարոն Արամյանը ինձ հայտնել է իր գոհունակությունն այն մասին, որ մենք բավականին լուրջ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ ունենք: Մեզ մոտ գործում է համակարգ, որը թույլ է տալիս տեսնել, թե աշխատակիցը երբ եկավ եւ երբ գնաց, իսկ արձակուրդի ժամանակ նրանց մուտքի քարտը սառեցվում է: Նույնիսկ, եթե ետկանչ ենք անում վճարում ենք օրենքի տառին համապատասխան: Ես չեմ կարող պատասխանել այն զպարտանքներին, որոնք գրվում են: Ես միշտ իմ աշխատակիցներին շնորհակալություն եմ հայտնում, որովհետեւ մենք 4 տարի առաջ ընկերությունում ունեինք այլ պատկեր, հիմա լրիվ ուրիշ պատկեր»,-եզրափակեց Մարգարիտա Գրիգորյանը:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am