Հայաստանում ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջև. Վարչապետը զարմացած էր

«Փոփոխություններ կատարելը պայմանավորված է Սահմանադրությամբ:Բանն այն է, որ մեր Սահմանդրությունը նորովի մի շարք կարգավորումներ է տվել, մասնավորապես, որպես ամուսնանալու սահմանափկման նպատակ ամրագրել ենք բացառապես առողջության ու բարոյականության պաշտպանությունը:Առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջև », -կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: «Մինչև էդ ամրագրված չէ՞ր դա», - հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց, որ ոչ, միայն ենթադրվում էր: «Նախատեսվել է, որ երեխայի կարծիքը, նրա տարիքի ու հասունության մակարդակին համապատասխան, պետք է հաշվի առնվի վերջինիս հետ կապված ցանկացած հարց լուծելիս:Ամրագրվում է նաև ծնողական իրավունքներից զրկելու կամ դրանք սահմանելու նպատակը: Եվ դա միայն երեխայի կենսական շահն է: Սահմանադրությունը նախատեսում է երեխայի իրավունքը, կանոնավոր շփումներն իր ծնողների հետ:Նախորդ Սահմանադրության մեջ այս նորմերը չեն եղել», – հավելեց Հարությունյանը: Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարգավորումներ են առաջարկվել նաև որդեգրության գործընթացում, որոնք բխում են միջազգային պայմանագրերում Հայաստանի ստանձնած պարտավորություններից: Աշխատանքի և սոցիալական պաշտպանության փոխնախարարը երկու օր ժամանակ խնդրեց երկու հարց հստակեցնելու համար:

«Իսկ ինչո՞ւ չեք հասցրել մինչև այդ, մենք պայմանավորվել ենք, մենք  չենք բացառում ու իդեալիստ չենք, որ հնարավոր է շտապ ինչ-որ լուծումներ, բայց այն, ինչ որ ամիսներով նայում ենք, ինչո՞ւ եք երկու օր էլ ուզում», – ասաց վարչապետը՝ ապա հավելեց. «Ո՛չ»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am