Նիկոլ Փաշինյանը եռանդունորեն նախապատրաստում է հայերի ձուլումն այլ ազգերի ու ցեղերի մեջ. Արմեն Այվազյան

Պատմաբան-քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է․

Նիկոլ Փաշինյանը եռանդունորեն նախապատրաստում է հայերի ձուլումն այլ ազգերի ու ցեղերի մեջ, որոնց թվում լինելու են Ալիևի ազդարարած 350.000 ադրբեջանցիները, ինչպես նաև «մահմեդական հայերի» անվան տակ Թուրքիայից Հայաստան բերվելիք թուրքերն ու քրդերը։ Ուրիշ ինչ կերպ կարելի է մեկնաբանել Շվեյցարիայում մի խումբ սփյուռքահայերի առաջ Փաշինյանի ասած հետևյալ ցնդաբանությունները.

«Հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Ընդ որում, էս տրամաբանությամբ, հայ ժողովրդի մաս են նաև նրանք, ովքեր էթնիկ հայ չեն, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի են»։

Փաշինյանը տալիս է նաև ազգ հասկացության այնպիսի տգետ մի սահմանում, որը հակասում է ազգերի, էթնոսների և ազգայնականության մասին հին և նոր բոլոր գիտական տեսություններին. «Ազգը, իմ ընկալմամբ, մարդկանց այն խումբն ա, որը միավորված ա էթնիկ ծագմամբ, և էդքանը»։

Իսկ հիմա համեմատենք այս անգետի խոսքը իր բազմամյա քաղաքական հովանավոր՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ. սեպտեմբերի 24-ին Նյու-Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների առջև արտասանած հետևյալ զգլխիչ հայտարարությունների հետ.

«Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ և խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային... տարանջատումներից։ Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը... պարզապես հայ է»

(«Հայաստանը մի պետություն է առանց սփյուռքի եւ բոլորովին այլ պետություն՝ սփյուռքով». – Հայաստանի Հանրապետություն, 26 սեպտեմբերի 2008)։

Ըստ էության, Սարգսյանն ու Փաշինյանն ասում են նույն բանը։

 

Պարզ է, որ հայությանը քայլ առ քայլ տանում են դեպի ձուլում և թուրքացում։ Եթե նիկոլը կամ նրան փոխարինելու եկած օտարի հերթական դրածոն մնացին իշխանության ղեկին, ապա Հայաստանում վերջերս բնավորված տարբեր ազգերի և ցեղերի ներկայացուցիչները հռչակվելու են «հայ ժողովրդի մաս»՝ դրանից բխող ՀՀ անխուսափելի ինքնալուծարմամբ։ Դրանից հետո հայերին ֆիզիկապես ոչնչացնելու կարիքն էլ կվերանա։

 

Ամեն ինչ կկատարվի հեշտ ու հանգիստ։ Ցավոք սրտի, այս սցենարը սահուն կերպով իրագործվելու է, եթե միայն Հայաստանում գոնե մեկ անգամ չհաջողվի իրականացնել որակական իշխանափոխություն, որը կբերի ՀՀ ազգային անվտանգության ամբողջ համակարգի զրոյից կառուցմանն ու Հայկական բանակի վերածննդին։

Հայ ժողովրդի փրկության հնարավորություններն օրեցօր, ժամ առ ժամ պակասում են, բայց դեռ ամեն ինչ կորած չէ...

դիտվել է 842 անգամ
Լրահոս
Բանակ չգնալն այսօր փաստացի սոցիալական լիֆտ է․ բանակային ողբերգություններ Արման Ծառուկյանը նշել է Թոփուրիայի հաջորդ հավանական մրցակցին Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել Ալ Ահլիի հարձակման գլխավոր զենքը. արաբական մամուլը հիացած է Սպերցյանի խաղով Երևանի կենտրոնում կառուցվող շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար Թուրք-հունական նոր լարվածություն Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը․ Վահե Դավթյան Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերում Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Scania» բեռնատարը․ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակում «10-ը 10-ի դիմաց» բանաձևով Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես Այսօր զորամասում մահացած զինծառայող Հայկը 2 երեխաների հայր էր. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 24-ին Արմեն Աշոտյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել Կոչ եմ անում Լևոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Մանուկյանին խոսել․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեզ էլ ասում են՝ «էս պիղծ դավաճանը» ինչի՞ա մինչև հիմա կանգնում ու․․․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am