«14, 15 տարեկան երեխաները ցերեկ օրով կաֆեներում…». Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց անչափահասներին արգելված արտադրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման դեպքերի կանխարգելման վերաբերյալ: «Իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում նարգիլեի համար, ալկոհոլային խմիչքներ ու շատ այլ արտադրանքներ վաճառելու, 18 տարին չլրացած անձանց գիշերային ակումբներ ու զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերը կանխարգելելու հանգամանքները անբավարար են, իսկ որոշ դեպքերում՝ չկանոնակարգված», - ասաց Կ. Կարապետյանը: Նրա խոսքով՝ ներկայումս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները նույնպես բավարար չեն: «Ավելին, նման դեպքերը ուսումնասիրելու հստակ լիազոր պետական մարմին նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են մի քանի մարմիններ ու հստակեցված չեն գործառույթները», - ասաց վարչապետը: Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ Արդարադատության, Տնտեսական զարգացման և ներդումների, Առողջապահության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և Ոստիկանության պետին, Երևանի քաղաքապետին երկուամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտային արտադրաատեսակներ, ալյոհոլային խմիչքներ և այլ արտադրանք վաճառելու, ինչպես նաև 18 տարին չլրացած անձանց համար արգելված զվարճանքի վայրեր մուտք գործելու դեպքերի համար պատասխանավության միջոցների խստացման, կանոնակարգման, ինչպես նաև լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղվված առաջարկություններ և ներկայացնել կառավարության աշխատակազմ»,- ասաց Կարեն Կարապետյանը: Նա հանձանարարեց հստակեցնել հանձնարարկանը՝ հարցնելով, թե հանձնարարականում «Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահն ինչի՞ն էր պետք»: Նա նշեց, որ հանձնարարականի հետ կապված ամեն ինչ պարզ է, հստակ, մեկնաբանության կարիք չկա. «14, 15 տարեկան երեխաները ցերեկ օրով կաֆեներում… և այլն»:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am