Ուկրաինայի ԶՈւ-ն մեծ կորուսներ ունի
Ուկրաինական զորքերը մեկ օրում 400-ից ավելի զինվոր են կորցրել «Արևմտյան» ուժերի խմբի պատասխանատվության գոտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արևմտյան զորքերի խմբի ստորաբաժանումները գրավել են ավելի շահեկան գծեր և դիրքեր, տարածքներում ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված, լեռնային գրոհային բրիգադների, տարածքային պաշտպանության երկու բրիգադի և ազգային գվարդիայի բրիգադի կենդանի ուժն ու տեխնիկան։ Խարկովի մարզի Դվուրեչնայա, Գլուշկովկա, Զելենի Գայ, Նովոսինովո, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տորսկոյե և Յամպոլ բնակավայրերից Հակառակորդի կորուստները կազմել են ավելի քան 400 զինծառայող»,- ասվում է հաղորդագրության մեջ։
