31-ամյա վարորդի՝ կեղծ համարանիշներով Mercedes-ի բեռնախցիկում հայտնաբերվել է «Սայգա ՄԿ 01» տեսակի հրազեն

Այսօր՝ փետրվարի 29-ին, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի A056 PA 777 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային ոստիկանոթյան 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Մերուժան Հեքիմյանն ու Ռոբերտ Գրիգորյանը Զաքյան- Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելու ժամանակ կանգնեցրել են նշված Mercedes-ը, որի ընթացքում էլ պարզվել է, որ համարանիշները կեղծ են: Տեղում տեղեկությունը փոխանցել են Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանին, վերջինս էլ կարգադրել է ավտոմեքենան տեղափոխել «գաի պլաշչադկա»: Արդեն տեղում ընթերակաների ներկայությամբ ՃՈ աշխատակիցները զննության են ենթարկում ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվում է «Սայգա ՄԿ 01» տեսակի որսորդական հրազեն (ավտոմատ), ինչպես նաև նշված Mercedes-ի վրա հաշվառված օրինական՝ 88 AP 885 համարանիշները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կեղծ համարանիշներ մեքենայի վրա տեղադրելու համար վարորդը, ով Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 17 շենքի բնակիչ, 31-ամյա Արարատ Առաքելյանն է, ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 200 հազար դրամի չափով: Վերջինս ՃՈ աշխատակիցներին ասում էր, որ զենքն օրինական է և ինքն իրավունք ունի այն բեռնախցիկում թողնելու: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, ինչպես նաև պարզվում է զենքի օրինականության հարցը: Մասնագետները նշում էին, որ եթե զենքն օրինական է, ապա զենքի տերը պետք է պահպանի զենքի մասին կանոնները և նա իրավունք չունի այդ վիճակում զենքը պահել բեռնախցիկում. այն պետք է լինի հատոկ պատյանի մեջ, իսկ տանը՝ հատուկ չհրկիզվող պահարանում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am