Ռուսաստանի Պետդուման պահանջում է, որ օտար լրատվամիջոցները գրանցվեն որպես ՝՝օտար գործակալ՛՛

Ամերիկայի Ձայն Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը հաստատեց մի օրինագիծ, որի համաձայն օտար լրատվամիջոցները պետք է գրանցվեն որպես ՝՝օտար գործակալ՛՛։ Որոշումը կայացվել է որպես հակադարձ քայլ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության այն պահանջի, որի համաձայն Կրեմլի աջակցությունը վայելող ՝՝ԷրՏէ՛՛ հեռուստակայանը Միացյալ Նահանգներում պիտի գրանցվի որպես ՝՝օտար գործակալ՛՛։ Ռուսաստանի օրենսդիրները չորեքշաբթի օրը քվեարկեցին 2Օ12 թվականին ընդունված օրենքի ուժը երկարաձգելու օգտին, որով ոչ կառավարական կազմակերպությունների մեջ են մտնում նաեւ օտար երկրների մամուլի ծառայությունները։ Որպես օտար գործակալ հանդես գալու հանգամանքը պահանջում է, որ օտարերկրյա մամլո ծառայությունները պարբերաբար ներկայացնեն իրենց ֆինանսական միջոցների, իրենց ֆինանսավորման աղբյուրների ու անձնակազմի մասին մանրամասնություններ։ Օրինագիծը չի ներկայացնում այն լրատվամիջոցների ցանկը, որոնք պիտի ենթարկվեն այս օրենքին։ Սակայն այն կարող է առաջին հերթին կիրառվել ընդդեմ ամերիկյան այն լրատվամիջոցների, որոնք ստանում են պետական ֆինանսավորում։ Դրանք են ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ը եւ ՝՝Ազատ Եվրոպա/Ազատություն՛՛ ռադիոկայանը։ Այս ցանկում հավանաբար կհայտնվեն նաեւ մասնավոր ֆինանսավորմամբ գործող ՝՝ՍիԷնԷն՛՛-ն ու գերմանական հանրային ՝՝Դոյչե Վելլե՛՛-ն։ Պետական Դումայի նախագահն ասել է, թե այն օտար լրատվամիջոցները, որոնք կհրաժարվեն գրանցվել որպես օտար գործակալ, ըստ այս օրենքի կզրկվեն Ռուսաստանում իրենց գործունեությունը շարունակելու իրավունքից։ Ռուսաստանում ընդունված այս օրինագծի տեքստը շատ վերացական է, ինչը կարող է թույլ տալ, որ այն կիրառվի օտար որեւէ լրատվամիջոցի նկատմամբ, հատկապես, եթե տվյալ լրատվամիջոցը հակասություններ ունի Կրեմլի հետ։ Դրան հակառակ, ԱՄՆ-ում ընդունված օրենքը տարածվում է միայն պետական ֆինանսավորում ստացող ընկերությունների վրա։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ՝՝ԷրՏէ՛՛-ի նկատմամբ նման որոշում էր կայացվել այն մեղադրանքների պատճառով, որոնց համաձայն այս կայանն ամերիկացի ընտրողների վրա ազդելու քարոզարշավ էր իրականացրել ԱՄՆ-ի 2Օ16 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։ ՝՝Amnesty International՛՛ միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ եթե Դումայի կողմից հաստատված օրինագիծն ի վերջո վերածվի օրենքի, մեծ հարված կհասցնի Ռուսաստանում մամուլի ազատությանը։ Այս օրինագիծն օրենքի վերածվելու համար այն պիտի նախ հաստատվի Սենատի կողմից, ապա՝ դրվի նախագահ Պուտինի սեղանին։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am