Բրյուսելը բարկացրել է Ծառուկյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Զինվորական ծառայության եւ զինվորի կարգավիճակի վերաբերյալ աղմկահարույց օրենսդրական նախաձեռնության առաջմղմանը, դրա թեժացրած հանրային-ուսանողական կրքերին զուգահեռ բավականին նկատելի թեժացրեց իր մարտավարությունը խորհրդարանական երկրորդ ուժը հանդիսացող «Ծառուկյան» դաշինքը, որը գործնականում «բացեց» զուգահեռ «թեժ գիծ»: Այն կրում է գերազանցապես տնտեսական բնույթ, եւ եթե զինծառայության մասին աղմկահարույց օրինագծի՝ արդեն խորհրդարանում ընդունված օրենքի հարցում թիրախը պաշտպանության նախարարն էր, ապա «Ծառուկյան» դաշինքի առաջացրած «թեժ զուգահեռ գծի» թիրախը կառավարությունն է կամ պարզապես դրա ղեկավար Կարեն Կարապետյանը: Այդպիսով, որոշակիորեն ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքը ձեւավորեց զուգահեռ թիրախ եւ այդ իմաստով որոշակիորեն փորձեց «շեղել» հարվածը պաշտպանության նախարարից դեպի վարչապետ: Իհարկե ամենեւին հնարավոր չէ պնդել, թե հենց դա էր դաշինքի թեժացման, հռետորաբանության կոշտացման նպատակը, այսինքն՝ պաշտպանության նախարարից հարվածը շեղելը: Բայց այն, որ դաշինքի թիրախում Կարեն Կարապետյանի առկայությունը նպատակային է, պարզ է անգամ անզեն աչքով: Այստեղ սակայն շարժառիթային հիմքերը, իհարկե, բազմազան են եւ կապված են ընդհանուր ներքաղաքական եւ ներհամակարգային զարգացումների ու տրամաբանության հետ, որտեղ «Ծառուկյան» դաշինքն ակնհայտորեն փորձում է կամ գտնել իր տեղը, կամ ամրանալ իր տեղում, զգալով այսպես ասած գնացքից ուշանալու վտանգ: Դաշինքի առաջացրած զուգահեռ թեժ գծի համատեքստում կա մի ուշագրավ հանգամանք, որը գուցե շարժառիթային հիմքերի շարքում է եւ արժանի է դիտարկման, արձանագրման: Համենայնդեպս, բավական հետաքրքիր է, որ «Ծառուկյան» դաշինքը կտրուկ կերպով կոշտացրեց իր հռետորաբանությունը կառավարության հանդեպ Գագիկ Ծառուկյանի՝ Բրյուսել կատարած այցից հետո: Ծառուկյանը ԲՀԿ պատվիրակությամբ օրերս էր այցելել ԵՄ-ի դե ֆակտո մայրաքաղաք, հանդիպումներ ունենալով տարբեր քաղաքական-դիվանագիտական շրջանակների հետ: Ինչ քննարկումներ ու շեշտադրումներ են եղել Բրյուսելում, մանրամասներ պարզ չեն, սակայն խիստ ուշագրավ է, որ հենց այդ այցից հետո «Ծառուկյան» դաինքը Հայաստանի ներքաղաքական կամ ներիշխանական կյանքում այսպես ասած անցնում է կոշտ եւ կտրուկ հռետորաբանության: Արդյո՞ք դրա պատճառն այն է, որ Ծառուկյանը եվրոպական շրջանակներում արժանացել է լոկ բարձր անձնական, սակայն ոչ քաղաքական ընդունելության եւ ողջույնի, այսինքն՝ չի նշմարվել նրա հետ քաղաքական գործընկերության պատրաստակամություն, ինչից հետո էլ Ծառուկյանը Երեւան վերադառնալուն պես ձեռնամուխ է եղել մարտավարության, որի արդյունքում ակնկալում է փոխել վերաբերմունքը եվրոպացիների մոտ: Այստեղ իհարկե բանը լոկ կարճաժամկետ խնդիրները կամ էֆեկտները չեն, բայց մեծ է հավանականությունը, որ Բրյուսել այցը ամենեւին երկրորդական նշանակություն չունի «Ծառուկյան» դաշինքի կտրուկ փոփոխության շարժառիթային հիմքում: Իսկ այդ ամենի հիմքում թերեւս նոյեմբերի 24-ին սպասվող Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումն է, որի քաղաքական նշանակության կարեւորությունը կազմող առանցքաին բաղադրիչներից մեկն էլ այն է, որ դա գործնականում Հայաստանի քաղաքական համակարգի, այսպես ասած, վերափոխման գործընթացի ճանապարհային քարտեզ է, այն էլ հաստատված կամ համաձայնեցված Մոսկվայի հետ, եթե իհարկե վերջին պահին չլինի անկանխատեսելի որեւէ քայլ Ռուսաստանից: Ըստ էության, Հայաստան-ԵՄ համաձայնագիրը Հայաստանի կառավարման համակարգի, իշխող տնտեսա-քաղաքական համակարգի վերափոխման «ճանապարհային քարտեզն» է եւ Բրյուսել այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանն ըստ երեւույթին պարզել է, որ «քարտեզագիրները» իրեն չեն ներառել Հայաստանի ապագա քաղաքական «աշխարհագրության» մեջ: Այլ կերպ ասած՝ Բրյուսելը բարկացրել է Ծառուկյանին: Հետաքրքիր է միայն՝ Բրյուսելը կամա՞, թե՞ ակամա է բարկացրել Հայաստանի խորհրդարանի երկրորդ ուժը հանդիսացող դաշինքին: Նրան չեն ներառել, որովհետեւ չե՞ն դիտարկում վերափոխումների տրամաբանությանը համարժեք կենսունակությամբ ուժ, թե՞ չեն ներառել, որպեսզի խորհրդարանի երկրորդ ուժին մղեն որոշակի ակտիվ դիրքորոշումների եւ այդպիսով թեժացնեն գոնե ներհամակարգային մրցակցությունն ու համակարգն առավել արդյունավետ ու դինամիկ բերեն ինչ-որ քայլերի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am