Անհաղորդություն, որ ձգտում է մեղսակցության

«Փաստ» օրաթերթը գրում է. Ալիևյան ռեժիմի կողմից ապօրինի պատանդառված և նույնքան ապօրինի գերության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ու մի խումբ այլ հայ գերիների դեմ խայտառակ մեղադրանքներով Բաքվում մեկնարկած «դատավարական» ֆարսը լայն արձագանք ստացավ Հայաստանում: Այլ կերպ չէր էլ կարող լինել:

Բայց հատկանշական է, որ առավել ակտիվ արձագանքեցին հասարակական լայն շրջանակներ, քաղաքական ուժեր՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը, անհատ գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցին, հայ ժողովրդի բարեկամ օտարազգի գործիչներ: Այդ արձագանքներն առավել ևս ընդգծեցին Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի բացարձակ անտարբերությունը, եթե չասվի՝ անհաղորդ մնալն ու քար լռությունը Բաքվում բեմադրվող «դատական» խայտառակության վերաբերյալ:

Հասկանալի է, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես նաև այդ խմբակցության առանձին ներկայացուցիչներ, նրանց առանցքը կազմող ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն դատապարտեցին ալիևյան ոճրագործ կլանի կողմից իրականացվող այդ դատական ֆարսն ու զորակցություն հայտնեցին թշնամական գերության ճիրաններում հայտնված մեր հայրենակիցներին:

Արտախորհրդարանական ուժերից տպավորվեց ՀԱԿ-ի հայտարարությունը՝ ինչպես միջազգային հանրության, այնպես էլ ՀՀ իշխանությունների անհաղորդ վարքագծի վերաբերյալ քննադատական (մեղմ ասած) գնահատականներով:

Առանձին հայտարարությամբ ու մեր պատանդառված հայրենակիցներին աջակցելու խոսքով հանդես եկավ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

ՀՅԴ Բյուրոն հանդես եկավ հայտարարությամբ, որով նաև տեղեկացրեց իր կառույցների միջոցով իրականացրած աշխատանքների ու դրանց արդյունքների մասին: Մասնավորապես տեղեկացանք, որ խնդրին անդրադարձել են աշխարհի խոշորագույն քաղաքական կազմակերպությունը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալը, տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների խորհրդարանների անդամներ:

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանն էլ, ի լրումն ամենի, ուշադրություն հրավիրեց այն իրողության վրա, որ չնայած վաղօրոք արված բազմաթիվ զգուշացումներին, որոշակի աշխատանքներ իրականացնելու կոչերին, Բաքվի «դատավարությանը» Հայաստանի հասարակության, հասարակական-քաղաքական շրջանակների արձագանքների մեջ մի տեսակ անակնկալի զգացողություն կար:

Հետաքրքրական է «Հայաքվեի» նախաձեռնողներից Ավետիք Չալաբյանի արձագանքը: Նա բավականին դիպուկ նկարագրեց վերը նշված «անակնկալի» պահը՝ նշելով, որ շատերը հանդես եկան հուսահատություն և անզորություն պարունակող տարբեր մեկնաբանություններով, քանզի իսկապես այս պահին մենք պատանդառված մեր ընկերներին չենք կարողանում անմիջական օգնություն ցույց տալ:

Մյուս կողմից՝ Ավետիք Չալաբյանը միանգամայն իրատեսական ու գործնական առաջարկություններ ընդգծեց: Նշենք մի քանիսը.

«Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել ներկայումս բանակցվող «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս, և առանց դրա այդպիսի պայմանագիր չստորագրել, եթե նույնիսկ արդյունքում դրա ստորագրումը հետաձգվի:

Մեծ հաշվով, որպես կայուն խաղաղության նախապայման՝ դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը Ադրբեջանի կողմից, և նրա կողմից հրաժարումը այդ իրավունքն իրացնելիս ռազմական հակամարտության մասնակիցների դեմ ցանկացած քրեական հետապնդումից:

Հրաժարվել Մինսկի խմբի լուծարման աղետաբեր գաղափարից, քանզի այն անմիջականորեն կապալեգիտիմացնի ողջ արցախյան պայքարը, և դուռ կբացի Ադրբեջանի կողմից էլ ավելի լկտի պահանջների առաջ, ներառյալ նաև արցախյան պայքարի մասնակիցների մասսայական արտահանձնման»:

Առաջարկվում է նաև սփյուռքի ազդեցիկ կենտրոնների ներուժը կենտրոնացնել մեր պատանդների ազատման խնդրի վրա: Մեծ հաշվով այն, ինչը մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, ի լրումն, շեշտելով «դատել դատողներին» մոտեցումը կիրառելու հնարավորությունները: Դժվար չէ նկատել, որ ՀՀ իշխանություններն արել են առաջարկվածի տրամագծորեն հակառակը:

Կարելի է էլի շատ արձագանքներ նշել, և հուսով ենք՝ գործիչները, ուժերը, որոնց անվանապես չհիշատակեցինք, ըմբռնումով կվերաբերվեն այդ հանգամանքին: Լավ, իսկ ի՞նչ ասացին իշխանավորները: Ինչպե՞ս արձագանքեց Փաշինյանի իշխանությունը: Գործնականում կարելի է հիշատակել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալ, քպական Ռուստամ Բաքոյանի հայտարարությունը: Հա, մեկ էլ ՄԻՊ-ը որոշեց հիշեցնել իր գոյության մասին: Վե՛րջ: Երկու դեպքում էլ հայտարարություններն այնպիսին էին, որ նման տեքստ կարող էր գրել, օրինակ՝ Մոնղոլիայի կամ, ասենք, լավ, Գերմանիայի որևէ պաշտոնական ներկայացուցիչ:

Էլ ավելի խայտառակ ստացվեցին անմիջականորեն 1-2 կարկառուն քպականների արձագանքները, որոնք հանգեցին... ընդդիմությանն ու գերության մեջ հայտնվածների հասցեին գրեթե բացահայտ մեղադրանքների: Մեկ էլ փուչ մեղադրանքների, թե՝ այ, որ Արցախի ղեկավարները մեզ չլսեցին, Սոֆիա չգնացին բանակցելո՜ւ... և այլն, և այդպես շարունակ:

Մինչդեռ, առանց այդ էլ հայտնի էր, իսկ վերջին օրերին թե՛ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթել յանը, թե՛ Արցախի ԱԺ ներկայացուցիչը հրապարակավ բացահայտեցին, որ Փաշինյանը անմիջականորեն, «օնլայն» ռեժիմով ոչ միայն տեղյակ է եղել Արցախի «լուծարման» (2023 թ. սեպտեմբերի 19-23-ի) «բանակցություններից», այլև որոշակիորեն մասնակցել է այդ «թղթի» խմբագրմանը:

Վերջին հաշվով, ինչի մասին է խոսքը, եթե հենց Փաշինյանն է ուրացել Արցախը, ու հենց դրանից հետո է տեղի ունեցել Արցախի 9 ամիս տևած շրջափակումն ու հաջորդող զավթումն Ադրբեջանի կողմից: Ավելին, 2024 թվականի ընթացքում ադրբեջանական ղեկավարության հետ «բանակցային» շփումներում Փաշինյանի իշխանությունը չի բարձրացրել պատանդների վերադարձի հարցը: Ու այդ խորապատկերում հիմա կարկառուն քպականներից մեկը թոթովում է, թե... չենք հանրայնացնում հարցը, որ չվնասենք, դա խաղաղության պայմանագրի բանակցություններին կվնասի ու նման այլ, ընդամենը սեփական անգործությունն արդարացնելուն ուղղված մանիպուլյատիվ արտահայտություններ:

Փաստ է, որ Հայաստանի կառավարությունը, ՀՀ ԱԺ-ն հանդես չեն եկել հայտարարություններով: ԱԺ-ն չի դիմել աշխարհի խորհրդարաններին, համագործակցային կազմակերպություններին՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ԵԽ ԽՎ, ԵԱՀԿ, ԵԱՀԿ ԽՎ, Եվրախորհրդարան և այլն: Ի՞նչ են արել: Ոչի՛նչ չեն արել:

Չնայած, չէ, Փաշինյանն անձամբ մի բան արել է. չարախոսել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հասցեին: Այս հարցում ՀՀ իշխանություն համարվողների անհաղորդությունը ձգտում է մեղսակցության, ու պատահական չէ, որ բազմաթիվ ընդդիմադիրներ ընդգծում են այն, որ նման իրավիճակի հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած թիմն են՝ իրենց վարած «քաղաքականությամբ», որն, ըստ էության, ադրբեջանական ու թուրքական շահերի բացահայտ սպասարկման է վերածվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Իսկ ովքե՞ր են դատավորները (video) ՔՊ-ի ռեսուրսը սպառվել է․ Արամ Վարդևանյանը մանրամասնեց (video) ՈՒՂԻՂ. ՍԴ–ում եզրափակիչ ելույթների փուլն է․ ՍԴ-ն կգնա խորհրդակցական սենյակ (video) Բաքվի վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել․ Վարդան Ոսկանյան Փենսիլվանիայում վտանգավnր նյութերով մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար Ազատություն Ավետիք Չալաբյանին․ «ՀայաՔվե»-ի կոչը և քաղաքական ուղերձը Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am