«Թույլ տվեք իմ մտածածս մեջս մնա». Վարչապետը խուսափեց պատասխանից

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 2-ի ասուլիսում հարցին, թե համամի՞տ է ՀՀԿ-ականների հետ, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, պատասխանել էր. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարկանիշներին, որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, ես այդ պնդումների հետ համաձայն եմ»: «Մենք բոլորս, և նաև Սերժ Սարգսյանը մարդ է, Աստված բոլորին երկար կյանք տա, բայց եթե անփոխարինելի մարդուն ինչ-որ բան պատահեց, մեր ազնիվ ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը: Եթե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ինչպե՞ս եք Դուք ակնարկում, որ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում պատրաստ եք փոխարինել նրան: Արդյոք սա Ձեր կողմից դավադրությո՞ւն է ազնիվ մեր ցեղի նկատմամբ: Սա ձեզ հայտնի մի պատմություն չի՞ հիշեցնում, երբ հարևան երկրի ղեկավարը, ցույց տալով Լեոնիդ Բրեժնևին, ասում էր՝ «кто сказал что Ильич умер, вот он стоит перед вами»»,- հարցրեց Ն. Փաշինյանը: Ի պատասխան՝ Կ. Կարապետյանն ասաց, որ հիմա էլ է այն կարծիքին, ինչ հայտնել է այն ժամանակ: «Բրեժնեւի վերաբերյալ չգիտեմ ինչ պատասխանեմ»,-ասաց վարչապետը: Պարոն Փաշինյանը նկատեց, որ հարցը պարզ է. «ՀՀԿ-ում էդ պրոցեդուրան ո՞նց եք պատրաստվում անել: Եթե Շարմազանովը Սերժ Սարգսյանին առաջարկեց վարչապետի թեկնածու, դուք ինքներդ ձեզ առաջարկելու՞ եք վարչապետի պաշտոնում, թե եթե անփոխարինելի է, դուք կհամաձայնվեք 2-րդ, 3-րդ փոխվարչապետի պաշտոնին»: «Ես ինքս ինձ կառաջարկեմ, թե ոչ, թույլ տվեք իմ մտածածս իմ մեջ մնա: Հաստատում եմ նույնպես նա, որ գնահատում եմ Սերժ Սարգսյանի փորձը եւ դերակատարումը»,-թեման փակեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am