Հայն ու հայտարարագրող խաբեբան. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայն ու հայտարարագրող խաբեբան
Արձանագրենք երկու տխմար սուտ, որոնց հեղինակը ՀՀ քպ վարչախմբի ղեկավարն է։
1. Փոքր, միջին, մանր բիզնեսի շրջանառության հարկը 100 տոկոսով բարձրացնում եմ, որպեսզի մանր եվ միջին ձեռներեցները վերահսկեն խոշոր տնտեսվարողներին։
2. ֆիզիկական անձանց հայտարարագրումը մտցնում եմ, որպեսզի պաշտոնյաների բարեկամների եկամուտները հայտնաբերենք
Ակադեմիական տնտեսագիտության տեսանկյունից բացարձակ անգետ մարդը այս երկու ստերով փորձում է մոլորեցնել հային, հայ առեվտրականին, հայ գործարարին։ Ընդամենը հիշեցնեմ , որ հայ ձեռներեցը միշտ էլ լավ է իմացել մաթեմատիկա, փայլուն իրականացրել է միջազգային առեվտրի գործառույթներ, մրցակցել է անգլիական, հոլանդական հզոր առեվտրային տների հետ, նույնիսկ հնդկական օվկիանոսում ռազմական նավատորմիղ են ունեցել։ Եվրոպայի եվ Ասիայի միջև ծովային առևտուրը երկար ժամանակ բացառիկ իրավունքներով եղել է հայերի ձեռքում։ Աշխարհի պատմության ընթացքում խոշորագույն ալմաստները, որպես կանոն, Եվրոպա են հասել հայերի ձեռքով։ Պատմականորեն, գենետիկորեն նաև, հայ գործարարը եղել է խելացի, ըմբռնել է իրեն թշնամիների հաշվարկները եվ կարծում եմ հիմա էլ, արդեն, բոլորը հասկանում են քպ պարագլխի ստերը։ Այնուամենայնիվ, համաքաղաքացիներին համառոտ կներկայացնենք դրա տնտեսական ստերի անատոմիան։
1.1. եթե պետության մեջ կա ֆինանսների նախարարություն, պետական եկամուտների կոմիտե, մաքսային սահման, ապա ինչպե՞ս է հաջողվում խոշոր գործարարներին խույս տալ ապրանքային մնացորդների հաշվառումից:
1.2. Եթե ՊԵԿ օպերհետախուզական լիազոր ստորաբաժանումները չեն կարողանում վերահսկել խոշոր գործարարների աշխատանքը, մանր, միջին խեղճուկրակ տնտեսվարողները ի՞նչ են անելու։ Կարո՞ղ է չինական խունվեյբինների նման թևկապեր տաք ու լոմերով ուղղորդեք դեպի պահեստներ: Հը՞ն։
Անդրադառնանք ծամոն դառած հայտարարագրմանը
2.1. Ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես այդ հայտարարագրումը, եթե տվյալների 99 տոկոսը ինքնաշխատ կերպով է լրացվում եվ չկա բանկային գաղտնիք:
2.2.Ինչո՞ւ չի սահմանվել հայտարարագրման թույլատրելի շեմ, որին չհասնող եկամուտները չեն ընկնի քննության տակ։
2.3.Ինչո՞ւ չի մտցվել շքեղության հարկ, որը հնարավոր կդարձներ իրական սոցիալական բևեռացման պրոգրեսիվ հարկումը
2.4. քպ վարչախմբի բարեկամների բանկային հաշիվների, կրիպտո դրամապանակների մասին հոգսը չէ, որ առաջնային է, այլ կոմպրոմատների հավաքագրումը օրենքից վեր կանգնած զույգի համար
Որպես աչքալուսանք։
Պատրաստվեք իրական շահառուների մասին տարեկան հայտարարագրմանը, որի վերջնաժամկետը փետրվարի 24 է, իսկ տուգանքը 30-100 հազար դրամ։
Վերջ ի վերջո, ո՞րն է սրա նպատակը, ինչո՞ւ է սա հետևողականորեն փորձում քանդել երկրում տնտեսական համակարգը: Հարցի պատասխանը փնտրեք երկիր այցելող համաշխարհային բանկի եվ արժույթի միջազգային ֆոնդի պատվիրակների կեղծ ժպիտների ետևում։ Դրանց մի մասի հայրենիք Աֆրիկայում նման հայտարարագրումներ չկան էլ ընդհանրապես։ Դրանք Հայաստանից հեշտ փող են քամում, իսկ այդ փողը պիտի տա հայ ժողովուրդը, որին որոշել են իբր թէ հայտարարագրել։
Շարունակելի...»:

դիտվել է 387 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա Մանկապարտեզում տղամարդու դի է հայտնաբերվել Պատմությունը կհիշվի նրանցով, թե ովքեր են այսքանից հետո հանդուրժում այս առաջնորդողներին․ Հասրաթյան Ինչ ռիսկեր կան ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման շուրջ ծավալվող քննարկումներում․ փորձագետ Իրանական ռազմաքաղաքական համակարգը ստեղծված է գրեթե ցանկացած շոկ կլանելու յուրատեսակ կարողությամբ Փառք եմ տալիս Աստծուն, որ Մկրտիչ սրբազանի տնային կալանքը վերացվեց. Սամվել դպիր Գրիգորյան Ոչ մի պետություն իրավունք չունի իր տարածքն ու ենթակառուցվածքը տրամադրել այլ երկրների դեմ ագրեսիվ գործողությունների համար․ Արաղչի Թրամփը հանդիպումը հետաձգել է Մեր Սուրբ Եկեղեցու Տիրավանդ կյանքը մտնելու է իր անշեղ ընթացքի մեջ․ Արագածոտնի թեմ Հորմուզի նեղուցն այլևս անվտանգ չի լինի ԱՄՆ-ի համար․ Fars Քենթի հրաժարականն ուշագրավ է, և առաջացնում է հարց՝ արդյո՞ք դա կարող է լինել շղթա, որի շրջանակում հրաժարական կներկայացնեն Թրամփի քաղաքականությունը չողջունող պաշտոնյաները. Հակոբ Բադալյան Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը 166.4 մլն դոլարի պայմանագրեր է կնքել Հորմուզի նեղուցում ճգնшժամը ԱՄՆ-ի և Իսրայելի шգրեսիայի ուղղակի հետևանք է․ Արաղչին՝ ՄԱԿ քարտուղարին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե են կանչել` սահմանադրական կարգը տապալելու կոչերի հոդվածով 7,5 միլիոն՝ Փաշինյանի աշխատակազմի մեքենաների վերանորոգման համար Ադրբեջանական բուլդոզերները ոչնչացնում են մեր պատմամշակութային ժառանգությունը, Հայաստանի իշխանության «բուլդոզերները»՝ միջազգային հարթակներում մեր աշխատանքը. Բեգլարյան Վազգեն Սաղաթելյանը ենթարկվում է քաղաքական բռնաճնշումների ազատ խոսքի և իր ընդդիմադիր կեցվածքի համար․ հայտարարություն Թուրքիան վերահաստատում է Ղրիմի բռնակցում չճանաչելու վերաբերյալ դիրքորոշումը ՆԱՏՕ-ն մտադիր է ևս մեկ «Patriot» ՀՕՊ համակարգ տեղակայել Թուրքիայում Տեր կանգնե՛ք ձեր պատմությանն ու Սահմանադրությանը, թույլ չտաք, որ ՀՀ-ն վերածվի օտարի կամակատար վասալի․ Ռոբերտ Ամստերդամ Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարվածների ալիքն այսօր ավելի ընդարձակ է եղել․ իրանագետ «Էս բոլորն անում է նախկին խմբագիր մարդը». «Հրապարակ» օրաթերթի խմբագրականը՝ քրեական վարույթի հիմք Աղոթում ենք Համայն Վրաստանի կաթողիկոսի ապաքինման համար․ Վիրահայոց թեմի առաջնորդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am