Սամվել Բաբայանի նկատմամբ անողոք  գտնվելու բազում պատճառներ կան

Սամվել Բաբայանի և մյուսների գործով նոյեմբերի 13-ին  կայացած դատական նիստում մեղադրող դատախազը պահանջեց 7 տարվա ազատազրկման դատապարտել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարին:Մեղադրական ճառում Արամ Արամյանը նշեց, թե Բաբայանին պետք է մեղավոր ճանաչել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գումար է ձեռք բերել: Սամվել Բաբայանը, հիշեցնենք, ընդդիմադիր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր էր, ավելին, այդ դաշինքի ստվերային առաջնորդը և ձերբակալվել էր մարտի 22-ին, խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ: Նրա ձերբակալությունն իսկզբանե  համարվեց քաղաքական, քանի որ Բաբայանը ըստ տեղեկությունների՝ հետընտրական թեժ զարգացումներ էր պատրաստում, որի մասին ակնարկում էին նաեւ ՕՐՕ-ի ներկայացուցիչները:Արամյանը դատարանից նաև պահանջեց մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անփոփոխ թողնել ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը։ Մեղադրական ճառում դատախազը նշեց, թե պաշտպանական կողմն անհաջող փորձեր է կատարում ստվերելու գործի քննությունը։Դիցուք,  Սամվել Բաբայանը «տրուբա» է անվանում «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգը, սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ Վրաստանից փոխադրված «Իգլա»-ն իրականում հնարավոր է գործարկել․ - «Հրթիռը պիտանի է մարտական կիրառման համար, և նույնիսկ դրա պահպանման և տեղափոխման կանոնների չնչին խախտումը կարող է հանգեցնել պայթյունի»: Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն ասել է, որ մեղադրող դատախազի 7 տարվա պահանջին կհակադարձի հաջորդ երկուշաբթի՝ իր պաշտպանական ճառում։ Իսկ Բաբայանը ողջ ընթացքում մեղադրական ճառը լսել է ժպիտով: Այս գործով առանցքային մեղադրյալներից է համարվում Բաբայանի մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանը։ Ըստ մեղադրանքի, նա Բաբայանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» համալիրը։ Մի քանի նիստ առաջ Գաբրիելյանը հայտարարել էր, որ նախկին նախարարը կապ չունի այս նախաձեռնության հետ, և ինքն է ցանկացել ձեռք բերել «Իգլա» զինատեսակը՝ բանակին նվիրելու նպատակով:Մեղադրող դատախազը Գաբրիելյանի համար 4 տարվա ազատազրկում է պահանջել: «Իգլայի» գործով մեղադրվող Արմեն Պողոսյանի համար դատախազը պահանջեց 3 տարվա ազատազրկում։ Մյուս 4 ամբաստանյալները արդեն անցնում են ներկոտված եվրոների գործով։ Ըստ մեղադրանքի, նրանք օժանդակել են Սամվել Բաբայանին, ով փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված, օրինական շրջնառությունից դուրս եկած և հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով:Ամբաստանյալ Կարեն Քոչարյանի համար դատախազը պահանջեց 3 տարվա ազատազրկում, Դավիթ Հարությունյանի համար՝ 2 տարվա, իսկ Անդրանիկ Քոչարյանի և Ժորա Զաքարյանի համար դատախազն պահանջեց 2 տարվա ազատազրկում՝ առաջարկելով պայմանականորեն պատիժը չկիրառել, փոխարենը սահմանել 3 տարվա փորձաշրջան։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին: Բաբայանի եւ մյուսների գործով դատավարության ողջ ընթացքում թե վկաները, թե մեղադրյալները իրենց ցուցմունքների ժամանակ վեր հանեցին մի շար ուշագրավ փաստեր, որոնք ցույց տվեցին, որ գործը կարված է քաղաքական նկատառումով եւ պարզ ասած՝ անհիմն է: Վկա Աշոտ Շուշանյանը օրինակ  սեպտեմբերի քսաներեքի նիստում հայտարարեց, որ իր նախաքննական ցուցմունքը գրել է քննիչի ճնշումներով ու թելադրանքով։ Ըստ նրա՝ ցուցմունքում տեղ են գտել փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։  Սակայն  Բաբայանի վերաբերյալ դատարանի որոշումը ցույց է տալիս, որ Հայաստանում արդարադատությունը իրականացվում է մի կենտրոնից, մի մարդու ցուցումով ու կամքով: Բաբայանը ըստ ամենայնի 7 տարի կազատազրկվի, բնականաբար, տարիներ անց նրան ներում կշնորհվի Սերժ Սարգսյանի կողմից, որը պատրաստվում է վարչապետ դառնալ եւ նոր Սահմանադրությամբ ներումները շնորհվելու են վարչապետի կողմից եւ բոլորը կասեն՝  կեցցե, բարի Սերժ Սարգսյանը: Իսկ հիմա բազում պատճառներ կան Բաբայանի նկատմամբ անողոք գտնվելու համար: Նախ որ երկրում բողոքի օջախներ են բոցկլտում՝ ի դեմս տարկետման իրավունքի վերացման դեմ ու կարելի է շատ հանգիստ նոր շարժում հրահրել, եւ ամենակարեւորը՝ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ասոցացմանն ընդառաջ Հայաստանն այժմ առավել քան միջազգային հանրության ուշադրության ներքո է, իսկ մեղմ պատիժ տալ Բաբայանին, կնշանակի ապացուցել մեղադրանքները, որ գործը քաղաքական է: Անի Սահակյան

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am