Եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պնդում է՝ Երևանում ոչ մի թիզ հող չի վերցրել։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն։

«Գլխավոր դատախազ էի։ Եթե ցանկանայի, ապա Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե՝ կասեի քո հողն իմ անունով գրանցի»,- դատական նիստում հայտարարեց Աղվան Հովսեփյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին այսօր շարունակվեց գործով որպես տուժող անցնող Վարշամ Ղարիբյանի՝ «Շանթի Յուրայի» եղբոր՝ Մանվել Ղարիբյանի, հարցաքննությունը։

Մանվել Ղադիբյանը գործով հարցաքննվում է երրորդ անգամ, ըստ մեղադրող Կորյուն Սերոբյանի՝ պայմանավորված է դատարանում տրված ցուցմունքների էական հակասություններով։ Վերջինս հետաքրքրվեց՝ արդյոք հիշողության խնդիր ունի, ինչին արձագանքելով Ղարիբյանը նշեց՝ այո, 17 անգամ վիրահատվել է։ Ղարիբյանը պնդեց իր դիրքորոշումն առ այն, որ հողատարածքն իրենն է եղել, իրավիճակը փոխվել է և իր եղբայրը դադարել է լինել եղբայր։ Վարշամի հետ հարաբերությունները վատ են.«Ինքը հանցագործ է, բոլորին հանցագործ է սարքել»։ Հարցուպատասխանի ընթացքում Մանվել Ղարիբյանը ծիծաղով արձագանքեց դիտարկմանը, թե Վարշամ Ղարիբյանն Աղվան Հովսեփյանին կաշառք է տվել հեռուստաընկերությունը։

«Վարշամին փետով ծեծես, 100 դոլար փող չի տա ոչ մեկին։ Վարշամը չի կարող կաշառք տալ Հովսեփյանին, իմ նման ընկերը չի կարողացել տա, Վարշամը ոնց կարող է տալ»,- նշեց վկան՝ արձանագրելով, որ Վարշամը որևէ կապ չունի ՀԸ հետ, ավելին, այդ ՀԸ-ն շահութաբեր չի եղել։ Հովսեփյանը հետաքրքրվեց՝ ինչն է իրեն իբրև կաշառք տրվել, եկամուտ չունեցող ընկերությու՞ն, ինչին արձագանքելով վկան նշեց՝ դեռ Վարշամն է կաշառք ստացել, նա ինչ իրավունք ուներ փող ստանալ այդտեղից։ Ինչ վերաբերում է մեղադրանքին, թե Հովսեփյանը գնացել է Շանթ՝ միայնակ՝ առանց թիկնապահների, պահանջել, որ հողատարածքը գրանցվի իր որդու անունով՝ վկան նշեց՝ 2007թ -ից հետո ինքը մուտ չի գործել Շանթ՝ եղբոր հետ հարաբերությունների պատճառով, բայց չի հավատում, որ Հովսեփյանը նման բան աներ։ Ըստ վկայի՝ Հովսեփյանն ընկերական հարաբերություններում, նույնիսկ լարված իրավիճակում երբեք չի շեշտադրել իր՝ պաշտոնյա լինելու հանգամանքը։ Վկան իր խոսքում նաև հիշատակեց Սերժ Սարգսյանի անունը՝ ՀԸ-ն վերցնելիս խոսակցություն ունենալու համատեքստում, բացի այդ, հողատարածքի ձեռքերման հարցում շոշափվեց նաև թաղապետի անունը, որն, իբրև ասել էր, թե հող կա ձեռքբերելու, ուժերից վեր է, հետո ասել են՝ հարցը լուծված է։ Մանվել Ղարիբյանի ընկերությունն ավտոմեքենա էր տրամադրել գլխավոր դատախազության համար, իսկ Հովսեփյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելուց հետո՝ ավտոմեքենան վերադարձվել է ընկերությանը։ Դատախազի միջնորդության հիման վրա հրապարակվեց վկայի նախաքննակապ ցուցմունքը, որն էականորեն տարբերվել է դատարանում տրված ցուցմունքներին։ Ղարիբյանը դա պայմանավորեց նախկինում՝ Հովսեփյանի հետ լարված հարաբերություններով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 1250 անգամ
Լրահոս
ԻՀՊԿ-ն արաբական երկրներին խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին չտեղավորել իրենց հյուրանոցներում Կարգալույծ Արման Սարոյանի գործով դատավորը մերժել է Հերթական ավտովթարները «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավորներ Կուկուռուզը նենց էր կրծում, ոնց որ սոված պախատ էր արել, հազիվ սուջուխ ուտի․ Աջափնյակի բնակիչ (video) Ավինյա՛ն, եկեք․ քանդում ես քեզ ընտած մարդկանց ավտոտնակները․ մեզ ժամանակ էլ չտվին․ Աջափնյակի բնակիչ (video) Ժողովուրդը կանգնած է Սամվել Կարապետյանի կողքին.ակցիա դատախազության մոտ (video) #ՀԻՄԱ. «Կիսախելագարության հասած Փաշինյանն ասել է՝ փրկե՛ք ինձ». Էդիկ Անդրեասյան (video) ԱՄՆ-ը թանկարժեք Patriot-ների այլընտրանք է փնտրում Shahed դրոնների դեմ պայքարում. Ուիթեքեր Հայաստանի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Աշոտյան Փաշինյանին կտաք էս հեռախոսը, ասեք՝ բարի ա, թող սրանից օգտվի, չարությունը միջից դուրս կգա (video) Ադրբեջանի վարչապետը նույնականացրել է TRIPP-ը եւ «Զանգեզուրի միջանցքը» 5000 հայորդու մահ բերած Փաշինյա՛ն, չես կարող հաստատել խաղաղություն, ինչ ասեն՝ անելու ես․ ակցիա (video) ԱՄՆ-ն վճռականորեն է պատասխանում Իրանին աջակցողներին. ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է 10 միլիոն դրամի վնաս Արցախի ժողովուրդը ՀՀ իշխանություններին երբեք չի լիազորել գործարքի առարկա դարձնել Արցախը․ Դանիելյան Սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով Էդքան տղա եք, դե բաց թողեք Սամվել Կարապետյանին ու կտեսնենք՝ ով կհաղթի․ ակցիա Կառավարության դիմաց (video) Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից Փաշինյանը սարսափի մեջ է․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Արայիկ Հարությունյանը թող լռի, իսկ այս հեռախոսով Փաշինյանն այսօր երեկոյան կասի՝ ինչ է անելու․ ակցիա (video) Նման գրառումների պատճառով ծնողների մոտ անվստահություն է առաջանում և սկսում են ապավինել արտերկրին, մի քանդեք այն, ինչը փրկում է երեխաների կյանքը. Թամամյանի արձագանքը՝ Հովհաննիսյանին Նման գրառումների պատճառով ծնողների մոտ անվստահություն է առաջանում և սկսում են ապավինել արտերկրին, մի քանդեք այն, ինչը փրկում է երեխաների կյանքը. Թամամյանի արձագանքը՝ Հովհաննիսյանին Իսրայելում հրթիռային հարվածից 58 մարդ է վիրավորվել Պատասխանը չուշացավ․ Սամվել Կարապետյանը Փաշինյանին հեռախոս է նվեր ուղարկել (video) Տեր հայր, ի՞նչ անեմ, եթե պահքի ընթացքում զգում եմ, որ ուժերս սպառվել են «Փոքրիկ խմբակի» կառավարիչ Փաշինյա՛ն, դե թող Սամվել Կարապետյանը ցույց տա՝ ինչ կարող է անել․ ակցիա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am