Վաչե Գաբրիելյանը հակադարձում է Արամ Սարգսյանին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հարցապնդում է ներկայացրել Երևանի «Զվարթոնց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների չվերթերի վերաբերյալ: Այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց նրանց կողմից ներկայացված մի շարք հարցերին:Ժ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի պնդմամբ Հայաստանից ավիատոմսերի գները թանկ են: «Դրանք թանկ են մի քանի պատճառներով՝ առաջինը օդի հարկն է, որը չունի Վրաստանը, բայց մենք ունենք: Ժամանակն է դա հանել: Երկրորդը՝ ավիավառելիքի բարձր գներն են՝ 1 տոննայի համար 800 դոլար գինը Հայաստանում է, 500 դոլար Ռուսաստանում, 200 դոլար՝ հարևան Իրանում: Եվ մյուս պատճառը, որ ավիատոմսերը թանկ են այն է, որ օդանավակայանը սպասարկման բարձր գներ է սահմանել: Այս ուղղություններով պետք է աշխատանքներ տանել», - հայտարարեց Արամ Սարգսյանը: Գաբրիելյանն ի պատասխան ասաց, որ անգամ օդի հարկի պարագայում՝ Թբիլիսի-Մոսկվա թռիչքները շուրջ 20 դոլարով թանկ են, քան Երևան-Մոսկվա թռիչքները. «Սա նշանակում է, որ այստեղ օդի հարկը նշանակություն չունի: Իսկ Գյումրիում ընդհանրապես օդի հարկ չկա: Ինչ վերաբերում է վառելիքի գնին, մենք առնում ենք միջազգային շուկայում ու ոչ մեկ աղբյուրից՝ Իրանից, Բուլղարիայի, Ռումինիայից և այլ տեղերից: Վառելիքի գնային միակ տարբերությունը տրանսպորտային ծախսերն են, դրանք հնարավոր չէ չեղարկել, քանի որ այն պետք է Վրաստանով հասնի Հայաստան: Սպասարկման գների մեջ էլ կա բազմազանություն»: Գաբրիելյանն ասաց, որ Հայաստանն ավիավառելիք գնում է տարբեր աղբյուրներից՝ Բուլղարիայից, Ռումինիայից, Իրանից և այլ տեղերից. «Մեզ մոտ այս տարի տեղի է ունեցել գների իջեցում, թռիչքների քանակի անհամեմատ մեծացում, անցյալ տարվա ուղևորափոխադրումների քանակը հատել ենք ու ունենք 122 տոկոս աճ: Բաց երկնքի քաղաքականությունը բերել է ավելի մատչելի ու ավելի շատ թռիչքների»:  

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am