Բաց նամակ՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ձեր առաջնորդությամբ Ռուսաստանի տարեցտարի հզորացումը, ԱՄՆ և իր դաշնակիցների համաշխարհային գաղութատիրության դեմ Ռուսաստանի մղած ազգային-ազատագրական պայքարը, որի ռազմական փուլի մեկնարկը տրվեց Ուկրաինայում 2022թ․ փետրվարի 24-ին սկսված հատուկ ռազմական օպերացիայով, աշխարհի այլ ժողովուրդների համար ևս ազատագրվելու, իրենց ինքնիշխանությունը վերականգնելու մեծ հնարավորություններ է ստեղծում։

Հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ, այսօր, այլ ժողովուրդների հետ կողք կողքի, մասնակցում են Ուկրաինայի նացիստական ռեժիմի դեմ մղվող Ռուսաստանի պայքարին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ևս հայ ժողովրդի հարյուր-հազարավոր որդիներ մասնակցել են Բրեստի, Կերչի, Ղրիմի, Կիևի, Մոսկվայի, Լենինգրադի, Կովկասի և Ստալինգրադի համար մղվող մարտերին, ազատագրել Բալթյան երկրները, Ուկրաինան, Լեհաստանը և Մոլդովան նացիստական ​​օկուպացիայից։ Նրանք կռվել են Դնեպրում, Ստալինգրադում, Կուրսկի ճակատամարտում և Բելառուսում։

Համոզված ենք, որ անկախ պետություններից բաղկացած նախկին ԽՍՀՄ տարածքը անվտանգության, կայունության, ժողովուրդների ինքնության պաշտպանության առումով այսօր էլ շարունակում է մնալ մեկ ընդհանուր անվտանգային միջավայր, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է, և յուրաքանչյուրի կայունությունն ու անվտանգությունը բխում է մյուսների շահերից։

Այդ առումով ՆԱՏՕ-ի ներկայությունը հետխորհրդային տարածքի որևէ մասում շղթայական ձևով բացասաբար ազդում է մյուսների վրա՝ սպառնալով նրանց անվտանգությանն ու կայունությանը։ Հենց այդ նույն տեսանկյունից ենք դիտարկում նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման շուրջ։

Տարիներ շարունակ Ռուսաստանը ջանքեր էր գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար, իսկ 2020թ․ ղարաբաղյան պատերազմից հետո՝ 2020թ․ նոյեմբերի 9/10 հայտարարության, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռքբերված այլ պայմանավորվածությունների միջոցով։

Ակնհայտ իրողություն է, որ հավաքական Արևմուտքի միջամտությամբ, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների քողարկված, համակարգված մասնակցությամբ կատարվում են քայլեր, որպեսզի Ռուսաստանի միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն։ Արձանագրում ենք նաև, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չեն նպաստում Ռուսաստանի միջնորդությամբ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը, այլև դարձել են տարածաշրջանը ապակայունացնելուն նպաստող ԱՄՆ-ի և իր դաշնակիցների գործիքներ։

Սույն թվականի հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարեց, որ հայկական անկախ պետությունը ֆաշիստական ​​պետություն է, և որ այն մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական ​​գաղափարախոսության կրողները։ Ալիևը նաև հավելեց, որ Հայաստանի դաշնակիցներն ու հովանավորները գիտեին ու կիսում էին այդ տեսակետները, և որ այդ ֆաշիզմը պետք է ոչնչացվի՝ Հայաստանը համարելով սպառնալիքի աղբյուր տարածաշրջանի համար։

Տարօրինակ է, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է որակավորում մի երկրի ղեկավարը, ում օրոք Ադրբեջանում չի տրվել ո՛չ քաղաքական, ո՛չ էլ քրեաիրավական գնահատական 1988-1990 թթ․ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքներում տեղի ունեցած հայերի մասսայական ջարդերին և ազգային պատկանելության հողի վրա զանգվածային սպանություններին։

Իլհամ Ալիևի ղեկավարած Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության մեջ ամրագրված է, որ ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է ոչ թե Սովետական Ադրբեջանի, այլ 1918 թվականի Ադրբեջանի առաջին հանրապետություն իրավահաջորդը։ Հատկանշական է, որ վերջինիս հիմնադիր համարվող Մամեդ Էմին Ռասուլզադեն Հայրենական մեծ պատերազմի տարիներին ակտիվորեն համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ, հանդիսացել է Վերմախտի ադրբեջանական լեգիոնների կազմավորման գաղափարախոսներից մեկը, միաժամանակ գլխավորել է Գերմանիայում ադրբեջանական ներկայացուցչությունը։ Ավելին, Մամեդ Ռասուլզադեն Ադրբեջանում մինչ օրս հերոսացվում է, իսկ նրա ծննդյան օրը պաշտոնապես նշվում է պետական մակարդակով։

Այն նույն ժամանակ, երբ Ռուսաստանը կենաց-մահու կռիվ է մղում Ուկրաինան զավթած նացիստական ռեժիմի դեմ, Իլհամ Ալիևի ղեկավարած Ադրբեջանի Հանրապետությունը ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն է իրականացնում Ուկրաինայի նացիստական վարչակազմի հետ։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, վերոնշյալ փաստերը հիշատակում ենք, որովհետև հետխորհրդային տարածքում էթնիկական ատելության և նացիստական գաղափարախոսության ցանկացած դրսևորում, հատկապես պետական մակարդակով, համարում ենք անընդունելի և դատապարտելի։ Ավելին, գտնում ենք, որ հետխորհրդային տարածքի երկրներն իրենց ներդրումը պետք է ունենան ավելի արդար՝ բազմաբևեռ աշխարհ կառուցելու գործում, և հենց այս համատեքստում էլ դիտարկում ենք հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը տեսնում ենք Ռուսաստանի միջնորդությամբ 2020թ․ նոյեմբերի 9/10 հայտարարության, ևս երեք եռակողմ հայտարարությունների, երեք երկրների ղեկավարների մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կիրարկման միջոցով։

Վստահ ենք, որ միայն Ռուսաստանի Դաշնության միջնորդական առաքելությունը, ձեր գլխավորությամբ, թույլ կտա հասնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կայուն և փոխշահավետ կարգավորմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների խաղաղ և անվտանգ ապագայի։

 

Խորը հարգանքով՝

Հայաստանի հականացիստական ճակատի համակարգողներ

Հայկ Նահապետյան, պահեստազորի գնդապետ, ռազմա-քաղաքական վերլուծաբան

Հայկ Այվազյան, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար

Կարինե Եսայան, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ

Յուրի Խանամիրյան, պահեստազորի փոխգնդապետ, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության խորհրդի անդամ

դիտվել է 2976 անգամ
Լրահոս
«Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am