Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե գերիները իրենց կներեն գերության մեջ 1-2 ամիս ավել մնալու համար, անցել է երեքուկես տարի
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
2021թ․ հունիսի 20-ի ԱԺ ընտրություններից առաջ Արմավիրում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե գերիները իրենց կներեն գերության մեջ 1-2 ամիս ավել մնալու համար։ Անցել է երեքուկես տարի, գերիների վերադարձի հարցը չկա Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունների օրակարգում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ էլ չկան, կա Ադրբեջանի բռնապետ Ալiևի կողմից պարտադրվող հակահայկական օրակարգ, որը կետ առ կետ կատարվում է։ Նիկոլ Փաշինյանը ու ՔՊ-ն Ալիևի հակահայկական օրակարգի իրականացումը հանրությանը ներկայացնում են որպես խաղաղության տանող ճանապարհ,որպես հաղթանակ։
