«Հրապարակը» գրում է․ Հայաստանը ծնկի բերելու, զինաթափելու Ալիեւի հնչեցրած նոր սպառանալիքների ֆոնին իշխանական վերնախավը փաբերում, գիշերային ակումբներում եւ ռեստորաններում խրախճանքների ու զվարճանքների մեջ է։ Թվում է, թե Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը պետք է այս օրերին բացառապես զբաղված լիներ սփյուռքը համախմբելով և ոտքի կանգնեցնելով, որպեսզի մեր հայրենակիցները իրենց ապրած երկրների իշխանությունների ուշադրությունը հրավիրեին Ալիևի անթաքույց սպառնալիքների և Բաքվում հայ գործիչների խոշտանգումների վրա, դեռ ամանորյա տոնական տրամադրության մեջ է:
Նա հունվարի 17-ի գիշերը՝ հայ ռազմաքաղաքական ղեկավարության ստորացուցիչ դատավարության մեկնարկի օրը մի տղամարդու հետ զվարճանում է երեւանյան ակումբներից մեկում։ Մինչդեռ այս պաշտոնյան գերիների ազատության գործում ահռելի անելիք ունի, եւ գիշեր-ցերեկ աշխատելու փոխարեն փաստորեն ակումբներում կյանքն է վայելում։ Գոնե այդ ողբերգական օրը որևէ իշխանավոր հանդես չեկավ դատապարտման խոսքով: Ինչպես Հայաստանի ղեկավարը` ձվածեղ-շոուների սիրահար Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում իր պաշտոնի կարեւորությունն ու լրջությունը, այնպես էլ նրա ենթականերին է թվում, թե իրենք միայն բյուջեից բարձր աշխատավարձեր ստանալու համար են: Սինանյանն էլ նրանցից մեկն է:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը