Համընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս Հայաստանի քաղաքացիների գլխին

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկամուտների հայտարարագրման գործընթացն արդեն իսկ տապալված է։ Սա ոչ միայն մասնագետների, այլև բազմաթիվ քաղաքացիների կարծիքն է: Նաև... փաստերի: Այս գործընթացը ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի ու հարկային համընդհանուր դաշտ ստեղծելու համատեքստում, որն իբր նպաստելու է պետբյուջե մուտքագրվող եկամուտների ավելացմանը։

Իհարկե, որոշ զարգացած երկրներում եկամուտների համընդհանուր հայտարարագրման պրակտիկան գործում է ու որոշակիորեն իրեն արդարացնում է, սակայն դա չի նշանակում, որ դրսում գործող համակարգը պետք է «քոփի-փեսթ» անել ու կուրորեն ներդնել Հայաստանում։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ հասնեինք այնպիսի զարգացման մակարդակի, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանում իսկապես դրական իմաստով եղանակ փոխեր, բայց բացարձակ անպատրաստ վիճակում, առավել ևս, որ նույն «պատճառաբանությունների» դաշտում ահռելի անելիքներ կան, ներդնել այսպիսի համակարգ, նշանակում է պարզապես ի սկզբանե ձախողել այն, ինչը և եղավ։ Նախ՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը պահանջում է նոր տեխնիկական և վարչական ռեսուրսներ, ինչն ավելացնում է պետական ծախսերը։ Ու, ընդհանրապես, լուրջ խնդիր է ստեղծվում այն դեպքում, երբ համակարգը թերի է ու լրացուցիչ բյուրոկրատական քաշքշուկների պատճառ է դառնում, ինչի արդյունքում էլ ընդհանուր գործընթացը կիսատպռատ տեսք է ստանում։ Մյուս կողմից՝ խոշոր «մամոնտներին» թողած՝ «մրջյունների» հետևից են ընկել։ Փաստացի ստացվում է, որ մեծ ստվերային տնտեսությունների միլիոններից ուշադրությունը կենտրոնացվելու է մի կեպ ծայրը ծայրին հասցնող քաղաքացիների կամ թոշակառուների մի քանի հազար դրամների վրա։

Հիմա՝ ըստ հերթականության: ՀՀ պետական եկամուտների կոմիտեից անցած տարի մեր թերթի հարցմանն ուղարկված պատասխանում նշվում է, որ, նախնական գնահատմամբ, 2023 թվականի արդյունքներով պոտենցիալ հայտարարատու անձանց թվաքանակը գնահատվել է շուրջ 120 հազար մարդ, սակայն 2024 թ. հոկտեմբերի վերջի դրությամբ հայտարարագիր է ներկայացրել ընդամենը նշված քաղաքացիների մոտ կեսը՝ 57 930 անձ, ու իրավախախտումների վերաբերյալ կայացվել է թվով 3727 նախազգուշացման որոշում։ Հիշեցնենք, սա այն դեպքում, որ հայտարարագրման վերջնաժամկետը հուլիսի 22-ն էր (չնայած պետք է մայիսի 1-ը լիներ, բայց համակարգը պատրաստ չէր): Ու այդպես էլ պարզ չդարձավ, թե երբ նախատեսված անձանց մոտ կեսը հայտարարագիր չի ներկայացրել, ինչ է տեղի ունեցել, արդյոք տուգանե՞լ են այդ մարդկանց, թե՞ միայն նախազգուշացնելով են բավարարվել, այն էլ՝ մի փոքր մասին։ Ստացվում է, որ 120 հազար մարդու կողմից հայտարարագրերի ներկայացումը չեն կարողացել ապահովել, արդեն այս տարի անցում են կատարելու ևս 700 հազար քաղաքացու հայտարարագրմանը։ Լավ, ենթադրենք՝ այդ 700 (կամ՝ 800) հազար քաղաքացիներից 200 հազարը հայտարարագիր ներկայացրեց, մնացյալը չներկայացրեց, առավել ևս, որ արդեն իսկ շատերը սոցցանցերում հայտարարում են հայտարարագիր չներկայացնելու որոշման մասին։ Ի՞նչ են անելու այդ 500 կամ 600 հազար մարդկանց զգուշացնելուց զատ՝ տուգանելո՞ւ են, կախելո՞ւ են...

Ըստ այդմ, սարսափելի է նույնիսկ պատկերացնել, թե ինչ է լինելու 2026 թվականին, երբ հայտարարագիր լրացնելու պարտավորություն կունենան բոլորը՝ անկախ նրանից՝ աշխատող են, ուսանող, թոշակառու, հողի աշխատավոր, թե գործազուրկ: Վիճակն առավել մշուշոտ է դառնում, երբ ուսումնասիրում ես, թե ինչ լաբիրինթոսներով պետք է անցնի քաղաքացին՝ հայտարարագիր լրացնելու համար: Արդյո՞ք բոլորն են ունակ կամ ի վիճակի այդ ամենն անել, առավել ևս՝ տարեցները: Տեսեք՝ հաշվի առնելով, որ մեծ մասը չունի էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով էլեկտրոնային ստորագրություն, պետք է նույնականացման բջջային տարբերակն ընտրի: Դրա համար նախ պետք է ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։

Բայց քանի որ նույնականացման քարտերն այլևս չիպով չեն, ապա անհասկանալի է դառնում այս կետի պարտադիրությունը. ի վերջո, մարդն ունի անձնագիր, ունի ՀԾՀ, որն անփոփոխ է ողջ կյանքի ընթացքում, ուրեմն՝ ինչի՞ համար ենք ժամանակի կորստի ու հավելյալ 3000 դրամի ծախսի տակ դնում քաղաքացիներին:

Դրանից հետո անիմաստ ID քարտով և բջջային հեռախոսով պետք է մոտենալ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։ Ապա բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ (դե, նաև ինքնուրույն) պետք է ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը, դրանից հետո էլ էլեկտրոնային ստորագրության ծառայությունը։ Ի դեպ, վերջինս ևս վճարովի է՝ տարեկան 3000 դրամ, ինչը նորից հավել յալ ծախս է ենթադրում: Այնուհետև ՊԵԿի կայքով կամ բջջային հավելվածը ներբեռնելով՝ քաղաքացիները պետք է սկսեն լրացնել, որտեղ երկու տեսակի դաշտեր են լինելու՝ հարկվող և չհարկվող եկամուտներ։ Ընդհանրապես մեծ ժամանակ ու ջանք է պետք հասկանալու, համար, թե ինչպես է լրացվելու կամ ինչպես է ճիշտ լրացվելու։ Շատ ավելի անհեթեթ է պարտադրանքը՝ հայտարարագրել բանկային մուտքերը, որոնք ստացվել են, ասենք, ընտանիքի անդամներից, բարեկամներից կամ որպես տված անտոկոս պարտքի վերադարձ: Ճիշտ է՝ 2024-ի համար մեծ «լավություն են արել» ու դրանք դեռևս չհարկվող են, բայց այս տարի ստացված յուրաքանչյուր լումայի համար (ասենք՝ հոր կողմից որդուն փոխանցված) կարող են պարտադրել հարկ վճարել: Ընդ որում, չի սահմանվել նվազագույն գումարային շեմ:

Փաստացի, այս իշխանությունները երկիրը դարձրել են փորձադաշտ, բայց փաստն այն է, որ այսպիսի նախաձեռնությունները, որպես կանոն, իրենց «ոտքին են գցում», իսկ արդյունքում ցավում է ոչ թե իրենց «ոտքը», այլ մեր քաղաքացիների:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Երկրորդ նախագահն առաջարկում է մոդել, որը թույլ չի տա որևէ քաղաքական ուժի մենաշնորհ ունենալ պետական կառավարման համակարգում. Բենիամին Մաթևոսյան Սա բացահայտ էքսպանսիա է Թուրքիայի հանդեպ և տարածքային նկրտում. Սասուն աշխարհ գոյություն չունի Իրական Հայաստանում. Վահե Սարգսյանի հեգնանքը Հայր Ռուբենն այս կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Եկեղեցու շուրջ զարգացումները հանդիսանում են ՀՀ իրավակարգի և միջազգային պարտավորություններով ամրագրված կրոնական ազատության սկզբունքների ակնհայտ խախտում. Տեր Տիրատուր Մենք աղոթում ենք այն մարդկանց համար, ովքեր իրենց մոր ձեռքից ջուր խմելու և իրենց մորը ջուր տալու կարիք ունեն, վստահ ենք՝ արդարությունը պետք է վերականգնվի. Տեր Փառեն Դուք կարծո՞ւմ եք, որ այդ քայլերը կարող են ինչ-որ կերպ հանգեցնել նրան, որ Վեհափառը վերանայի իր դիրքորոշումները. Վեհափառն անսասան է. Գևորգ Դանիելյան ՔՊ-ականներն այդպես էլ չհասկացան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե տարածքային վեճ էր, այլ պայքար հանուն ինքնորոշման եւ անվտանգության. Արա Սահակյան Մասնակիցների 7 պորտը ստուգել են. «Հրապարակ» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» ՇՏԱՊ․ Խայտառակ քրեական գործ են հարուցել Վեհափառ Հայրապետի նկատմամբ․ Ռուբեն Մելիքյան (video) Բոլորովին այլ ընտրություններ. Վահե Հովհաննիսյան Հիմնականը՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից․․․ բացվուն են փակագծեր (video) Բարձր կենսաթոշակներ, նոր եկամուտներ․ ի՞նչ է նշանակում Սամվել Կարապետյանի առաջարկած ծրագիրը (video) ԱՄՆ վիզա ստանալու համար Թուրքիայի քաղաքացիների սոցհաշիվները պիտի բաց լինեն Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է փոխել խաղի կանոնները. Բորիս Մուրազի Այսօր Հայ եկեղեցին նշում է Ս. Հովնան մարգարեի հիշատակության օրը Անահիտ Ավանեսյանը Փաշինյանի նվագի տակ կպարի Պոլիէթիլենի դեմ «պատերազմից» տուժեց ժողովուրդը Հիմնականը՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից․․․ բացվուն են փակագծեր (video) Համոզմունք ունեմ, որ Մասիս Մելքոնյանը արձակուրդից կվերադառնա ու կերկարացնի Սրբազանի կալանքը․ փաստաբան Եվրահանձնաժողովը ընդունել է ԵՄ առաջին վիզային ռազմավարությունը. ում այլևս թույլ չի տրվի մուտք գործել Շենգենյան գոտի Որն է զենք գնելու իմաստը, եթե հերթական անգամ նահանջի հրաման է տալու. «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի խոսքը պետական և պահպանողական գործչին հատուկ պատկերացումների և ուղենիշների մաստեր կլաս էր. Ասատրյան #ՈՒՂԻՂ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ «Թոշակների ավանտյուրան և Նիկոլի թալանը»․․․ թվեր ու փաստեր․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am