Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շուտով կվերանան․ Օրբան
Հունգարիան վստահ է, որ ուկրաինական հակամարտության ավարտից հետո Արևմուտքը կվերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և նորմալ հարաբերություններ կհաստատի նրա հետ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան հաղորդման ժամանակ։
«Ամենակարևորն այն է, որ փոխված իրավիճակի հետ կապված նոր ժամանակաշրջան կսկսվի՝ առաջին հերթին պատերազմի, խաղաղության, պատժամիջոցների հարցերում, պատժամիջոցները «պատուհանից դուրս են շպրտվելու» և Ռուսաստանի հետ կստեղծվի առանց պատժամիջոցների հարաբերությունների համակարգ»։
Միաժամանակ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ «մենք դեռ պետք է աշխատենք դրա վրա», քանի որ Եվրամիության առաջնորդները չեն փոխել իրենց դիրքորոշումը և դեռ կողմ են Ուկրաինայում ռազմական հակամարտությունը շարունակելուն։ «Բայց սա կանցնի»,- հավելել է Օրբանը։
