«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու դատարանների նախագահներ մի քանի օրվա տարբերությամբ հրաժարականի դիմում ներկայացրեցին․ հունվարի սկզբին Վարչական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Արգիշտի Ղազարյանը, որը շարունակելու է պաշտոնավարել որպես դատավոր, նախօրեին էլ հրաժարականի դիմում ներկայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանը։
Գաբրիելյանը երկար տարիներ է դատական համակարգում, դատավոր է 2009-ից։ Համակարգում խոսում են, որ հնաբնակ Գաբրիելյանի հրաժարականը ոչ պատահական է եղել, ոչ էլ «անմեղ» առիթով։ «Հրապարակ»-ին հասած տեղեկություններով՝ իշխանությունները նրա սեղանին են դրել Կոռուպցիոն բնույթի գործ, որում ինքն էլ է ներգրավված եղել։ Դատական համակարգի մեր աղբյուրն ասում է. Գաբրիելյանին ասել են՝ սուսուփուս դիմումդ գրի, գնա, ինչն էլ նա կատարել է։
Ինչ վերաբերում է Արգիշտի Ղազարյանի հրաժարականին, ապա այստեղ համակարգի «կառավարման» հարցն է եղել պատճառը։ Մեր նույն աղբյուրը փոխանցում է՝ Վարչական դատարանի նախագահ Ղազարյանը չի կարողացել դատավորներին «բռի մեջ» հավաքել, վերջիններս չեն կատարել վերեւից իջեցված հրամանները, չեն ենթարկվել ոչ իրեն, ոչ ԲԴԽ-ին, իսկ վերջինս վարչականի դատավորների վրա ազդեցությունն ապահովում է հենց դատարանի նախագահի միջոցով` իրականացնելով իշխանությունների հրահանգները։
Նրան էլ են առաջարկել՝ ինքնակամ դիմում գրի, ինչին Ղազարյանը համաձայնվել է, սակայն պայման է առաջ քաշել՝ գնում է նախահագի պաշտոնից, սակայն մնում է որպես դատավոր: Այդ պայմանը դատական իշխանությունն ընդունել է։ Մենք կապ հաստատեցինք Ավագ Գաբրիելյանի հետ` նրա հրաժարականի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու, նա ասաց, որ պատճառների մասին չի ուզում խոսել․ «Ինչ-որ կա պաշտոնական՝ այդքանը»։ Ինչ վերաբերում է կոռուպցիոն բնույթի գործին առնչվելուն նշեց․ «Ես նման տեղեկության չեմ տիրապետում»։
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը