Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում

«Հրապարակը» գրում է․ Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի պահապան հրեշտակի դերը կատարող, նրան ջուր հասցնող, նրա շիշը բռնող Հայկ Սարգսյանը, որն այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է, մի միջադեպից հետո հայտնվել է Փաշինյանի սեւ ցուցակում: Խոսքը ՔՊ կուսակցական ակտիվի նիստում անտառահատումների մասին Հայկ Սարգսյանի զեկույցի եւ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի միջեւ ընդհարման մասին է, որի թեման եղել են Տավուշի անտառները: Այդ բախումից հետո Փաշինյանը հանձնարարել է պարզել Հայկ Սարգսյանի հետաքրքրությունների մոտիվացիան:

ՔՊ-ում կարծում են, որ Հայկ Սարգսյանին լավ օրեր չեն սպասվում, քանի որ հենց նիստում Փաշինյանը խիստ կողմնապահություն է արել` պաշտպանելով իր մանկության ընկերոջն ու քավորին` Տավուշի մարզպետ Ղալումյանին: Եւ հանդիմանել է Սարգսյանին, թե ուզում ես բոլորը դատվե՞ն, կա՞ խնդիր` եկեք վերացնենք, ոչ թե դատենք։ Եւ սա ասում է այն պարագայում, երբ ամենաչնչին ու չհաստատված մեղադրանքներով երկրում շարունակ մարդ են կալանավորում:

Ուշագրավ է, որ երեքշաբթի օրը անտառահատումների թեման քննարկվել է նաեւ կուսակցության վարչության նիստին, սակայն հրավիրվել են միայն Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Ղալումյանը, իսկ անտառահատումների մասին բարձրաձայնող Հայկ Սարգսյանին չեն կանչել: Ինչը նշանակում է, որ մարզպետն ու նախարարը Փաշինյանի իմացությամբ են գործում եւ դրա համար էլ փորձում են ծածկադմփոց անել անտառների վիճակը։

Հիշեցնենք նաեւ, որ Սարգսյանների ընտանիքը վաղեմի կապեր ունի Նիկոլ Փաշինյանի հետ: Հայկ Սարգսյանի երկորյակ եղբայրը` Նաիրի Սարգսյանը, հեղափոխությունից հետո Փաշինյանի օգնականն էր: Նրան 2022-ի հունվարին ազատեցին պաշտոնից` որեւէ կերպ չբացատրելով պատճառները: Եւ նա վերջերս սկսել է մեղմ տոներով քննադատել իշխանություններին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 17․ 01․ 25 թ համարում։

դիտվել է 381 անգամ
Լրահոս
Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը Արա՛, սեպտեմբերի 27-ի ձեր արածի համար Պետրոսի «փուչիկ փորը պետք է․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ Հաջիևն արեց վտանգավոր հայտարարություն․․․ Նիկոլից պահանջում են, որ․․․ (video) Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինը վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր #ՀԻՄԱ․ Բացահայտվում են Կաթողիկոսի գահին տիրանալու իրական նպատակները (video) «Ալե՛ն, հիմա ինձ ո՞նց զսպեմ, որ քեզ չասեմ էն, ինչին արժանի ես այս տեսանյութի համար»․ Աշոտ Անդրեասյան (video) Հայ կնոջ ամոթանքը՝ ԱԱԾ շենքի մոտ կանգնած ոստիկաններին․ «Դու՛ք եք Նիկոլին պահում, որովհետև․․․» (video) «Սրբապիղծ Նիկո՛լ, քեզ եմ ասում՝ արա՛, գնա ու էդ կնոջը պատասխան տուր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պորտուգալիայի վարչապետը խոսել է Ռոնալդուի և Ժեզուսի հետ՝ հավաքականի հետ կապված սկանդալից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am