Ֆիննախի հերթական «փոքր վրիպակը»՝ 100 միլիարդի չափով. ստերի շարքը շարունակվում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիոն սկանդալների կենտրոնում հայտնված, իր հայտարարագրի սխալները փոքր վրիպակ համարող ֆինանսների նախարարը (բացահայտումն արեցին փաստաբանները) մամուլին վիրավորելու ճանապարհն է ընտրել: Նախօրեին նա զազրախոսել է «Ժողովուրդ» օրաթերթի հասցեին՝ շարունակելով իր ստերի շարանը ՀՀ թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի մասով:

Հիմա՝ ամեն ինչի մասին հերթով:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախարարը անտեղյակ է իր կողմից ղեկավարվող ոլորտից կամ հրապարակավ ստում է։

Բանն այն է, որ 2025թ․ բյուջեի դեֆիցիտը 604 միլիարդ դրամ է, որը ոչ միայն ինքնին շատ մեծ նոր լրացուցիչ պարտքային բեռ է, այլև աննախադեպ մեծ տոկոս է կազմում համախառն ներքին արդյունքի նկատմամբ։ Հարկային եկամուտները պլանավորված են 2 տրիլիոն 720 միլիարդ դրամ, որը մոտ 14%-ով ավելի է քան 2024թ․ փաստացի հավաքագրված 2 տրիլիոն 390 միլիարդ դրամը։ Իր հերթին 2024թ․ փաստացի հավաքագրված եկամուտը մոտ 220 միլիարդով պակաս է, քան սահմանված էր 2024թ․ բյուջեի մասին օրենքով։ Իր մամուլի ասուլիսի ընթացքում ուղիղ տրված հարցին, թե ով պետք է պատասխանատվություն կրի այսպիսի աննախադեպ թերակատարման համար, նախարար Հովհաննիսյանը ճարպկորեն խուսափեց պատասխանից՝ չնայած որ ակնբախ էր, որ այդ թերակատարման ուղղակի պատասխանատուն հենց ինքն է, լինի դա պլանավորման, ընթացքում խայտառակ վատ աշխատանքի, թե թերհավաքագրման պատճառով։

Մի կողմ դնելով այս անպատասխանատվության մթնոլորտը՝ նշենք, որ 2025թ․-ի բյուջեով սահմանված է, որ համախառն ներքին արդյունքն այս տարի կաճի 5%-ով, իսկ գնաճը կլինի 3%-ի սահմաններում։ Հաշվի առնելով այն, որ հարկային օրենսդրության փոփոխություններից էական լրացուցիչ մուտքեր չեն սպասվում, ապա 2025թ․ հարկային եկամուտները կարող են ավելի լինել 2024թ․ հարկային եկամուտներից, բայց ոչ ավելի, քան 8%-ով, այսինքն՝ կարող են կազմել մոտ 2 տրիլիոն 580 միլիարդ դրամ, որը 140 միլիարդ դրամով քիչ է, քան 2025թ․ բյուջեի մասին օրենքով սահմանված է։ Նախարար Վահե Հովհաննիսյանը վերջերս ուղիղ խոսքով ընդունել էր դա, միաժամանակ ավետելով «լավ նորություն» այն մասին, որ այդ թերհավաքումից ապահովագրելու համար՝ բյուջեով սահմանված է պահուստային ֆոնդ։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով պաշտոնական փաստաթղթերը, գտել էր, որ պահուստային ֆոնդը 2025թ․ օրենքի տեքստային մասում 95.4 միլիարդ դրամ է, սակայն բյուջեի հավելվածներում այն 64 միլիարդ դրամ է, որից 47 միլիարդ դրամն է, որ նախատեսված է հարկաբյուջետային ռիսկերի, պարզ լեզվով ասած՝ հնարավոր թերհավաքագրումների համար։ Նշելով, որ 2025թ․ բյուջեի մասին օրենքը պարունակում է փնթիության սխալներ, որոնք հակասական տեղեկատվություն են տալիս պահուստային ֆոնդի չափի մասին, պետք է ևս մեկ անգամ շեշտել, որ ֆինանսների նախարարը մոլորության մեջ է գցում հանրությանը և փորձում է լղոզել այն, որ տարին չսկսված՝ մենք արդեն ունենք լուրջ ֆիսկալ ռիսկեր, ինչը վտանգում է նաև բյուջեով սահմանված ահռելի 604 միլիարդ դրամի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները և դրա գինը։

Նախորդ հրապարակման մեջ նշել էինք․ «Սա նշանակում է, որ ֆինանսների նախարարը աչքակապությամբ ու ստելով է զբաղված, որպեսզի, ըստ երևույթին, հավասարակշռի իր երերացող աթոռը 2024 և 2025 թվականների աննախադեպ բյուջետային նվազեցումների ֆոնին»:

Հրապարակումից հետո ֆիննախի խոսնակը՝ Ինգա Գալուստյանը, զանգահարել և երկար բացատրում էր, թե նախարարը դա չի նկատի ունեցել, թվերը համադրելի չեն և այլն: Առաջարկեցինք ուղարկել պարզաբանող տեքստ՝ հստակ նշելով, թե նախարարը որտեղ, ինչ է նկատի ունեցել: Չուղարկեցին, փոխարենը կոռուպցիայի մեջ կասկածվող նախարարը որոշեց մեզ վիրավորող տեքստ հրապարակել:

Հատուկ տգետների համար նորից ենք հրապարակում հենց նախարարի ղեկավարած ՀՀ ֆիննախի կայքում հրապարակված տվյալները, որտեղ նշված է, որ մեր պահուստային ֆոնդը ոչ թե 47.1 մլրդ է, ինչպես Վահե Հովհաննիսյանն է ասում, այլ 95.4 մլրդ:

Նույն տվյալներն են նաև Արլիսում։

Ինչպես նաև խորհրդարանի կայքում են նույն թվերը նշված:

Իսկ նախարարն ի՞նչ է ասում իր պարզաբանման մեջ. աբսուրդ մի բան: Փաստացի գրել է, թե 140 միլիարդ դրամի թերհավաքագրման ռիսկի դիմաց 47 միլիարդ դրամի ռեզերվ ունի, որը խիստ անբավարար է ռիսկերը կառավարելու համար: Երևի նախարարը սկսի թվաբանություն ուսումնասիրել:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի միջազգային վարկին, որ նախարարը մեջբերել է, ապա պետք է շեշտադրենք՝ Հայաստանի հեղինակությանը վնաս են հասցնում Վահե Հովհաննիսյանի նման անպատասխանու նախարարները, որոնց գործունեության արդյունքում ռեկորդային չափով բյուջեի թերակատարումներ են տեղի ունենում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը Արա՛, սեպտեմբերի 27-ի ձեր արածի համար Պետրոսի «փուչիկ փորը պետք է․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ Հաջիևն արեց վտանգավոր հայտարարություն․․․ Նիկոլից պահանջում են, որ․․․ (video) Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինը վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր #ՀԻՄԱ․ Բացահայտվում են Կաթողիկոսի գահին տիրանալու իրական նպատակները (video) «Ալե՛ն, հիմա ինձ ո՞նց զսպեմ, որ քեզ չասեմ էն, ինչին արժանի ես այս տեսանյութի համար»․ Աշոտ Անդրեասյան (video) Հայ կնոջ ամոթանքը՝ ԱԱԾ շենքի մոտ կանգնած ոստիկաններին․ «Դու՛ք եք Նիկոլին պահում, որովհետև․․․» (video) «Սրբապիղծ Նիկո՛լ, քեզ եմ ասում՝ արա՛, գնա ու էդ կնոջը պատասխան տուր»․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am