Ճշմարտության և արդարադատության կենտրոնն Ադրբեջանին կոչ է անում միջազգային իրավաբաններին թույլ տալ հետևել հայ գերիների նկատմամբ դատական պրոցեսներին

Ճշմարտության և արդարադատության կենտրոնը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով թույլ տալ միջազգային իրավաբաններին այցելել Բաքու և մասնակցել ու հետևել հայ բանտարկյալների դատավարություններին, որոնք մեկնարկելու են հունվարի 17-ից։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։

«Այս բանտարկյալներն ապօրինի պահվել են նախնական կալանքի տակ՝ շինծու մեղադրանքներով՝ առանց օրինական իրավաբանական ներկայացուցչության։ Նրանք գրեթե կապ չունեն իրենց ընտանիքների անդամների հետ։ Դատական գործընթացներում միջազգային դիտորդների ներկայությունն անհրաժեշտ է ադրբեջանական դատական համակարգին պատասխանատվության ենթարկելու առումով այն բանի համար, ինչ ակնկալվում է, որ տեղի է ունենալու փակ և գաղտնի դատական գործընթացների ժամանակ»,-ասել է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի նախագահ Գոռ Մնացականյանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բաքվում դատական պրոցեսներ են սկսվելու Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների նկատմամբ, որոնք էթնիկ զտման են ենթարկվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակման, իսկ այնուհետև ռազմական ագրեսիայի հետևանքով, երբ 120 հազար հայեր ստիպված էին փախչել Հայաստան։

Դատական գործընթացներին հետևելու համար ադրբեջանական վիզայի սպասող միջազգային դիտորդների թվում են Espacio para la Memoria ինստիտուտի տնօրեն Անա Մարիա Կարեագան, Արգենտինայի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կլաուդիա Վիվիանա Ռոկան, իրավաբան և մարդու իրավունքների հարցերով փորձագետ, Բուենոս Այրեսի քրեական դատարանի նախկին զեկուցող Իռեն Վիկտորիա Մասիմինոն, քրեական իրավունքի մասնագետ Ավի Սինգհը։

Ճշմարտության և արդարադատության կենտրոնն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս մասնագետները վիզա ստանան և ապահովվի նրանց անվտանգությունը այցի ընթացքում։

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ջալա՛լ, այդ 20 տղաների արյունը քեզ վրա է (video) Օնի՛կ, հիշիր, դու էլ ես դատվելու․ գնդապետ (video) Նիկոլը, Աննայից բացի, բոլորիդ մատաղ է անելու. լավ հիշե՛ք (video) Երբ ես նշում եմ, որ հանցավորության ընդհանուր վիճակագրության մեջ ունենք նվազում, դա վերաբերում է հանրագումարային պատկերին. Արփինե Սարգսյան Հարրիսը հիասթափված է Բայդենից․ WSJ Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր Խնդիր է դրված՝ ապօրինի զենքը շրջանառությունից դուրս բերելը, սակայն օրինական դաշտում խնդիրներ ևս կան Ի՞նչ գիտեն 3 գեներալները՝ ինչի պատճառով Նիկոլը իրենց դատում է (video) Ահազանգ․ «Թել-Սել»-ը փաստացի գրպանում է քաղաքացիների գումարը ՀՀ երկրոդ նախագահը մասնակցել է Մհեր Սահակյանի հուղարկավորությանը «Մայր Հայաստան»-ը հրավիրել է տրանսպորտի թանկացումը կասեցնող արտահերթ նիստ Հունիսյան դեպքերով քրեական վարույթներ կան, ծառայողական քննությունները կասեցվել են․ ՆԳՆ Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը Երկու տարբեր մարդիկ ներկայացնում են Թելսելի «հրաշքները» Եվրոմիությունը ձեզ այ սա՛ է ցույց տալիս (video) Երևանում «Toyota»-ն անցել է բազալտե եզրաքարերի վրայով, կոտրել ծառն ու բախվել «Nissan»-ին. կա վիրավոր Արևմուտքի պատճառով՝ հայկական կողմի աշխատանքը դանդաղել է․ Զախարովա 18+․ «․․․-ին ոչ մեկ չի հավատում», «Իսկ դու տորթը մի ձվո՞վ ես սարքում»․ Փաշինյանին իր էջում հայհոյում և ծաղրում են «Տռուսիկ Գագո՛», աթար էլ չես կարողանա վառել, բոլոր անասնաբուծարաները արդեն հանձնել եք (video) Գեղարքունիքում տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել 13 տարեկան աղջկա հետ․ երեխային հիվանդանոց են տեղափոխել Պետությանը հարկ եք վճարելու ձեր դրսում ապրող ընտանիքի անդամի կողմից ուղարկված գումարից․ Տաթև Ղազարյան Հայաստանը դեմոգրաֆիական ծանրագույն վիճակում է ԵՄ–ը չգիտի՝ ոնց Հունաստանը «ռադ անի», մտածում եք՝ ձեզ է սպասում․ ուշքի եկեք (video) Էդտե՞ղ էլ էին ծնողներն ու իրենց «ղզիկ» տղերքը մեղավոր Հարկային տեռոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am