Զորակոչիկների բուժհետազոտություն տվյալները կթվայնացվեն: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով հերթական որոշման նախագիծը։
Նրա խոսքով՝ կարգավորմամբ զինկոմիսարիատներից առողջապահական համակարգի կազմակերպություններին զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը տրվում է «ArmMed» համակարգով և հետազոտությունների արդյունքները հետ են ստացվելու միայն թվային տարբերակով, իսկ լաբորատոր գործիքային ախտորոշման տվյալները պետք է ներբեռնվեն ArmMed համակարգ և պահպանվեն 10 տարի, որում պետք է ներբռնվեն նաև քաղաքացու ամբուլատոր քարտի տվյալները:
Պապիկյանը հայտարարեց, որ ընթացիկ զորակոչի ժամանակ 1800 զորակոչիկ ուղարկվել է կրկնակի հետազոտության և օրենքի փոփոխմամբ 90%-ով այդ թիվը կարող է կրճատվել. «Կատարվող փոփոխությունները հնարավորություն կտան մինչև զորակոչային տարիքը հայտնաբերել հավանական հիվանդությունները և նախաձեռնել նպատակային բուժման գործընթաց, քաղաքացու վերաբերյալ ստանալ թվային առողջապահական տվյալներ, ունենալ առողջական հետազոտությունների հետագծելիությունը, որը ամենակարևոր հանգամանքներից մեկն է, դրանով իսկ ապահովելով գործընթացի արդյունավետությունը»,- ասաց Պապիկյանը:
Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը