Ադրբեջանի ապօրինի դատին հանձնելով ՀՀ քաղաքացիներին՝ դառնում եք հանցագործ

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել.

«Հայ ժողովրդի համար ծանրագույն այս օրը, երբ միջազգային ռազմական հանցագործություններ, հայկական տարածքների անպատիժ բռնազավթում, Արցախի լիակատար էթնիկ զտում կատարած Ալիևի հակահայ վարչախումբը սկսում է Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով «դատավարություն», իրականում՝ հաշվեհարդար իրականացնելու գործողությունը, «Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժումը, արտահայտելով հանրության կամքը, դիմում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը հետևյալ պահանջներով․

Ա․ անհապաղ դիմել ՄԱԿ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, որոնք քաջագիտակ են արցախյան հակամարտության ծագմանը և ընթացքին, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ Ադրբեջանի բռնապետ Ի․ Ալիևի վրա գործուն ճնշում գործադրելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ ստորագրությամբ՝ Վ․ Պուտինին, Ն․ Փաշինյան, Ի․ Ալիև, ստանձնած պարտավորությամբ հայ բոլոր ռազմագերիներին և պատանդառված քաղաքացիներին, Արցախի չճանաչված Հանրապետության տարբեր տարիների ղեկավարներին, որոնց հետ անմիջաբար շուրջ 30 տարի բանակցել է միաջազգային հանրությունը և հենց ինքը՝ Ադրբեջանը, անմիջապես համախումբ վերադարձնելու արդար պահանջով։

Բ․ Անթույլատրելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը վերաբերող որևէ հայտարարություն կատարելը, ընդհակառակը՝ հարկ է բոլոր հնարավոր միջոցներով պահպանել Արցախյան հակամարտության կարգավորման համար ստեղծված այս միջազգայնորեն ճանաչված հաստատությունը, որպեսզի շարունակի գործել։

Գ․ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը չի կարող պայմանավորված լինել քաղաքական որևէ սակարկությամբ, թեկուզ և «խաղաղություն» կոչվող պայմանագրի ստորագրման նախապատրաստմամբ։ Հայաստանի իշխանությունը պետք է գիտակցի, որ սեփական պետության ու ժողովրդի իրավունքները զիջելով՝ ոչ միայն չի կանխում նոր ռազմական հարձակումները, այլ ամեն անգամ ավելի է մոտեցնում, քանզի Ադրբեջանին ժամանակ և հնարավորություն է տալիս նոր հանցագործություններ գործելու համար։ Անպատժելիությունն ու հայկական կողմից միակողմանի զիջումները թողտվություն են ֆաշիստական նպատակներ և գործելակերպ որդեգրած ադրբեջանական ներկայիս իշխանության համար։

Դ․ ՀՀ- ն 4 հայց ունի ներկայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 1 հայց՝ Միջազգային քրեական դատարան, որոնք պարունակում են Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի քաղաքացիների ու զինվորականների դեմ իրականացված ռազմական հանցագործությունների, ինչպես նաև որպես մարդկության դեմ հանցագործություն դասակարգված ոճրագործությունների հստակ ապացույցներ։ Անթույլատրելի է դրանք հետ կանչելու վերաբերյալ անգամ որևէ հայտարարություն ՀՀ վարչապետի կողմից։

Հրաժարվելով միջազգային ատյաններում ՀՀ իրավական հայցերից, Նիկոլ Փաշինյանն իր քաղաքացիներին դարձնում է Ադրբեջանի հաշվեհարդարի թիրախ, որը հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ»։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Երբ ես նշում եմ, որ հանցավորության ընդհանուր վիճակագրության մեջ ունենք նվազում, դա վերաբերում է հանրագումարային պատկերին. Արփինե Սարգսյան Հարրիսը հիասթափված է Բայդենից․ WSJ Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր Խնդիր է դրված՝ ապօրինի զենքը շրջանառությունից դուրս բերելը, սակայն օրինական դաշտում խնդիրներ ևս կան Ի՞նչ գիտեն 3 գեներալները՝ ինչի պատճառով Նիկոլը իրենց դատում է (video) Ահազանգ․ «Թել-Սել»-ը փաստացի գրպանում է քաղաքացիների գումարը ՀՀ երկրոդ նախագահը մասնակցել է Մհեր Սահակյանի հուղարկավորությանը «Մայր Հայաստան»-ը հրավիրել է տրանսպորտի թանկացումը կասեցնող արտահերթ նիստ Հունիսյան դեպքերով քրեական վարույթներ կան, ծառայողական քննությունները կասեցվել են․ ՆԳՆ Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը Երկու տարբեր մարդիկ ներկայացնում են Թելսելի «հրաշքները» Եվրոմիությունը ձեզ այ սա՛ է ցույց տալիս (video) Երևանում «Toyota»-ն անցել է բազալտե եզրաքարերի վրայով, կոտրել ծառն ու բախվել «Nissan»-ին. կա վիրավոր Արևմուտքի պատճառով՝ հայկական կողմի աշխատանքը դանդաղել է․ Զախարովա 18+․ «․․․-ին ոչ մեկ չի հավատում», «Իսկ դու տորթը մի ձվո՞վ ես սարքում»․ Փաշինյանին իր էջում հայհոյում և ծաղրում են «Տռուսիկ Գագո՛», աթար էլ չես կարողանա վառել, բոլոր անասնաբուծարաները արդեն հանձնել եք (video) Գեղարքունիքում տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել 13 տարեկան աղջկա հետ․ երեխային հիվանդանոց են տեղափոխել Պետությանը հարկ եք վճարելու ձեր դրսում ապրող ընտանիքի անդամի կողմից ուղարկված գումարից․ Տաթև Ղազարյան Հայաստանը դեմոգրաֆիական ծանրագույն վիճակում է ԵՄ–ը չգիտի՝ ոնց Հունաստանը «ռադ անի», մտածում եք՝ ձեզ է սպասում․ ուշքի եկեք (video) Էդտե՞ղ էլ էին ծնողներն ու իրենց «ղզիկ» տղերքը մեղավոր Հարկային տեռոր Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը Բորիս Խանչալյանը նշանակվել է «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի փոխտնօրեն Դավոսում տեղի կունենա՞ Փաշինյան-Ալիեւ հանդիպում. Կառավարության արձագանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am