Այս փաստաթուղթը փաստացի Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ, Օբամա-Սարգսյան վարչակազմերի ակտիվ աշխատանքի հետևանք է. Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը գրում է. «Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ վերջին դիտարկումներս

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս թաստաթուղթը

1. Նման ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ-ն իր գործընկերներին մեկ օրում չի տալիս: Սա տասնամյակների աշխատանք է պահանջում:

2. Չի կարելի խառնել ռազմավարական դաշնակից/ռազմավարական գործընկեր հասկացությունները:

3. Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց:

4. Պետք չէ թերագնահատել, կամ գերագնահատել այն ստատուսը, որ ԱՄՆ-ն տվել է Հայաստանին այս փաստաթղթի ստորագրմամբ:

5. Այս փաստաթղթի կնքումը տրանզիցիոն թիմը համաձայնեցրել է Թրամփի վերադարձող վարչակազմի հետ:

6. Սա Հայաստանի և Բայդենի վարչակազմի միջև կնքված փաստաթուղթ չէ, սա Հայաստանի և ԱՄՆ միջև կնքված միջպետական փաստաթուղթ է:

7. Սա Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի ձեռքբերումը չէ, և եթե դա այդպես է ներկայացվում, վստահ եղեք Թրամփի վարչակազմն ասելու է դե գնացեք Բայդենի հետ էլ կյանքի կոչեք:

Ինչպե՞ս ստացվեց, որ նման փաստաթուղթ ստորագրվեց

8. Այս համաձայնագրի կնքումը հնարավոր է դարձել 1990 ականներին հիմնադրված (դեռևս 1994թ. Լ. Տեր-Պետրոսյանի ամերիկյան այցի ընթացքում Վազգեն Սարգսյանի ու ԱՄՆ պաշտպանության քարտուղարի միջև ստորագրած հուշագրի), 2000 ականներին Նախագահ Քոչարյանի օրոք միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի ակտիվ ներգրավվածության (տես պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ելույթ-հիմնավորումը ԱԺ-ում՝ միջազգային հակաահաբեկչական կոալիցիային միանալու վերաբերյալ), միջազգային խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավվածության ինչպես նաև 2010-ականներին Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացման արդյունքում:

9. Սա փաստացի Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ, Օբամա-Սարգսյան վարչակազմերի ակտիվ աշխատանքի հետևանք է, որն իր տրամաբանական հանգրվաններից մեկին է հասել Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի օրոք, և այս շարունակական աշխատանքի արդյունքը ֆիքսում են հենց ամերիկացի գործընկերները:

10. ԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը տրամաբանական շարունակությունն է հակաահաբեկչական կոալիցիայի, որին ՀՀ-ն միացել է 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո:
11. Կանզասի և ՀՀ ՊՆ միջև հարաբերությունների խորացումը 2003թ. հիմնադրված ՀՀ-Կանզաս համագործակցության շարունակությունն է:

12. Փաստաթուղթը դեռևս պետք է միս և արյուն ստանա այն սկզբունքների հիմնա վրա, որոնք դրանում ամրագրված են, սակայն հստակ է, որ այս փաստաթղթով ԱՄՆ-ն Հայաստանին չի նախատեսում տրամադրել անվտանգային երաշխիքներ, զենք, զինամթերք և ռազմամթերք: Սահմանին ամերիկացի զինվորականներ չեն կանգնելու, գալու են մասնագետներ և խորհուրդ տան սահմաններն առավել անվտանգ դարձնելու համար:

13. Եվ վերջապես չի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք և նրան վերագրել բաներ, որոնք նա չի նախատեսում իրականացնել:

 

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երկարացվեց Նիկոլ ընտրած, ամերիկա փախած հայե՛ր, 4 օրից կանդալներ են հագցնելու ձեզ, ուղարկեն բերդ (video) Ճշմարտության և արդարադատության կենտրոնն Ադրբեջանին կոչ է անում միջազգային իրավաբաններին թույլ տալ հետևել հայ գերիների նկատմամբ դատական պրոցեսներին «Լինել հայրենիքին պիտանի զինվոր»․ ԱԺ-ն տեսանյութ է հրապարակել Մհեր Սահակյանի մասին Հարևանների հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը առաջնահերթություն է. Փեզեշքիան Զորակոչիկների բուժհետազոտություն տվյալները կթվայնացվեն Նիկո՛լ, քո ստորագրած պայմանագիրը շարքային զուգարանի թուղթ է․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ժողովրդից թալանելու է 1 տրիլիոն 200 միլիարդ դրամ․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կալանավորը ածելիի սայրով վնասել է «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին Երևանի քաղաքապետարանը մարզի բնակիչներին ևս կթալանի. Արշակ Սարգսյան Թրամփը ամբողջ թափով կանադացիների դեմ է գործում Թվում է՝ հին ու «բարի» բարքերից հեռու կինը կլիներ ավելի լավ նախարար, մինչդեռ՝ ՆԳՆ-ի դեպքում թարս ստացվեց․ Բաբայան ԱՄՆ-ում ստորագրածը պետք է դիտարկել զուտ որպես Բայդենի կողմից նախընտրական PR-նվեր Նիկոլին․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանի ապօրինի դատին հանձնելով ՀՀ քաղաքացիներին՝ դառնում եք հանցագործ Ադրբեջանի ապօրինի դատին հանձնելով ՀՀ քաղաքացիներին՝ դառնում եք հանցագործ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սահմանել է հաց ուտելու եւ հիվանդանալու հարկ․ Նաիրա Զոհրաբյան (video) Շտապ․ Նիկոլի կնքած այս պայմանագիրը վերջակետ է դնում Հայաստանի ինքիշխանության վրա․ ՊՆ նախկին նախարար (video) Апшеронский диктатор Алиев начал новый фарс․ бывший депутат Национального собрания (video) Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն Փաշինյանը և Ալիևը Դավոսում տնտեսական համաժողովի մասնակիցների ցանկում են Ճշմարտության և արդարադատության կենտրոնն Ադրբեջանին կոչ է անում միջազգային իրավաբաններին թույլ տալ հետևել հայ գերիների նկատմամբ դատական պրոցեսներին Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, հասարակության, բիզնես էլիտայի պոզիտիվ կոնսոլիդացիայի կոչ է անում. Սուրենյանց Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Այս փաստաթուղթը փաստացի Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ, Օբամա-Սարգսյան վարչակազմերի ակտիվ աշխատանքի հետևանք է. Սուրեն Սարգսյան Ադրբեջանական բանտերում խոշտանգվում ենք բոլորս՝ ի դեմս մեր պատանդառված հայրենակիցների. Արցախի ԱԺ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am